
Իրանում ատրակցիոնի խափանման հետևանքով 9 դեռահաս է տուժել

Իրանի կենտրոնական Սպահանի նահանգի զվարճանքի զբոսայգում ատրակցիոնի խափանման հետևանքով առնվազն 9 դեռահաս է տուժել: Ինչպես տեղեկանում ենք ТАСС-ից, այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ի երեկոյան։ Շահագործման ընթացքում շղթայական կարուսելը խափանվել է, և այնտեղից բոլորը ցած են ընկել բարձրությունից։ Տուժածները 13-ից մինչև 15 տարեկան են՝ 6 աղջիկ, 3 տղա։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են մեջքի վնասվածքներով, բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն։
Պատահարի պատճառները պարզվում են։ Ներկայումս ատրակցիոնների զբոսայգին դադարեցրել է աշխատանքը: