
Էրդողանը Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը կապել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարող է հավանություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե եվրոպացիները ԵՄ անդամակցության հարցում «ճանապարհ բացեն» Թուրքիայի համար:
Էրդողանը այս մասին խոսել է Ստամբուլում՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ:
Թուրքիայի նախագահն նշել է, որ Անկարան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի «բաց դռների» կուրսին՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի դիմումի գործընթացը առաջ մղելու համար անհրաժեշտ է կատարել Եռակողմ հուշագրի (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) բոլոր դրույթները:
Միևնույն ժամանակ, Էրդողանը Ստոկհոլմի դիմումի թեման կապել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության հետ:
«Նախ՝ ճանապարհ բացեք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար, այնուհետև մենք ճանապարհ կբացենք «Շվեդիայի դիմումի համար» ՆԱՏՕ, ինչպես դա արեցինք Ֆինլանդիայի դեպքում: Թուրքիան 50 տարի սպասում է ԵՄ-ի դռների առջև»,-ասել է նա: