Բաժիններ՝

Իսպանիայում անբարենպաստ եղանակի նախազգուշացում է հայտարարվել 44 աստիճան տապի պատճառով

Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը հուլիսի 10-ին երկրի գրեթե ամբողջ տարածքում անբարենպաստ եղանակի նախազգուշացում է հայտարարել սաստիկ տապի պատճառով։ Այդ մասին տեղեկանում ենք գործակալության կայքից:

Գերատեսչությունը նահանգերի մեծ մասում տագնապի մակարդակը բարձրացրել է մինչև դեղին (վտանգավոր) և նարնջագույն (մեծ վտանգ): Բացի այդ, Անդալուսիայի Ինքնավար Համայնքում տագնապի մակարդակը բարձրացվել է մինչև առավելագույն՝ կարմիր (ծայրահեղ վտանգավորություն) մակարդակի: Ըստ կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը կարող է հասնել Ցելսիուսի սանդղակով 44 աստիճանի։ Մադրիդում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև 38 աստիճան։

2021 թվականին Պետական ​​օդերևութաբանական գործակալությունն Իսպանիայում գրանցել էր ջերմաստիճանի նոր ռեկորդ։ Օգոստոսի կեսերին Մոնտորո բնակավայրում (Անդալուսիայի Ինքնավար Համայնք) ջերմաստիճանը հասել էր 47,2 աստիճանի նշագծին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31