
Ադրբեջանում Աֆղանստանի քաղաքացի է ձերբակալվել

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդում է Աֆղանստանի քաղաքացու ձերբակալման մասին։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն ՝ պարզվել է, որ 1990 թվականին ծնված Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆաուզան Մոսա Խանը այլ անձանց հետ համագործակցությամբ պլանավորում էր Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն իրականացնել: