Ամեն օր ինձ զեկուցում են հրադադարի խախտման դեպքերը։ Նախորդ ամբողջ օրվա ընթացքում Հայաստան-Ադրբեջան սահմանին կրակվել է 1 փամփուշտ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիմա հասկանում եմ, որ Փաշինյանի «սրտի առաջնորդն» իրականում ոչ թե Զելենսկին է, այլ Լեոնիդ պապիկը, ում փառքին արժանանալու երազանքով մի օր պատանի Նիկոլը «Հոկտեմբերիկ» է դարձել:
Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղի հարց, մենք էլ մեր հերթին 8 գյուղի խնդիր ունենք, որովհետև Տավուշի մարզում մենք ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ Բերքաբեր, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար և այլ գյուղերում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում»,- պնդել է Փաշինյանը՝ հավելելով նաև, որ Գրանադայի հանդիպումից հետո ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։
Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց ընտրողը, որը գնաց ընտրատեղամաս: Հաղթեց նաև այն ընտրողը, որը չգնաց ընտրատեղամաս: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Առաջինը՝ քառակողմը, երկրորդը՝ երկկողմը։ Սրանով արձանագրում արվեց՝ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման կոնսենսուս կա։ Երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը և Եվրահանձնաժողովը արձանագրեցին այս փաստը»,-նշեց Փաշինյանը:
«Այսօր Սերժ Սարգսյանի համար շատ բարդ շրջան է՝ զուտ մարդկային իմաստով։ Արցախն իր հայրենիքն է, իր ծնողներն այնտեղ են հուղարկավորված, իր տունն այնտեղ է, նա մարդ է, որն ունի ապրումներ, զգացմունքներ ու ցավ։ Նա արցախյան ազատամարտում ընկերներ է կորցրել, նրանք հուղարկավորված են արցախյան հողում։ Նա հիմա մեծ ցավ է ապրում, որովհետև Արցախն ազատագրած, փրկած, զարգացրած, ծաղկացրած մարդն ականատես է լինում, որ զավթիչները թուրքական փողերով Արցախը ծախել են։ Բնականաբար, նրա ցավը իմ ու ձեր ցավերից միլիոն անգամ ավելին է, և ես կուզեմ, որ նա առաջնորդի շարժումը»։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցը ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 10-ին կայացած նիստում.
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից ու Արցախի ամբողջ տարածքն օկուպացնելուց հետո, թշնամական երկրի տիրապետության ներքո անցան Արցախի միջնադարյան հարյուրավոր հոգևոր կենտրոններ, կրթահամալիրներ ու հուշակոթողներ:
Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Իսրայել։ Այդ մասին հայտարարել է ընկերության խոսնակ Յահյա Ուսթյունը։
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գյուղատնտեսական ապրանքաշրջանառությունը 2023 թվականի սկզբից կազմել է մոտ 959 մլն դոլար։
Ենթադրում եմ, որ էս հրամանն եկել է ուղիղ նիկոլից, որպեսզի թեման աստիճանաբար բացի ու հետագա գործողությունների համար իրենց համար ֆրոնտ ստանա։ Թե բա՝ որտե՞ղ մնացին մնացած ՀՀ ստորաբաժանումներն ու զինծառայողները։
Եվրամիության երկրների ԱԳ նախարարներն արտահայտվել են Գազայի շրջափակման դեմ, կոչ են արել հումանիտար միջանցքներ բացել և թույլատրել բոլորին տարհանվել, ովքեր ցանկանում են լքել հակամարտության գոտին։ Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, պաշտպանության նախկին 1-ին փոխնախարար Արտակ Զաքարյանն է։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ.
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքայից հնչող այս պահանջներին՝ շեշտեց. «Իրանն արդեն վաղուց առաջարկել էր Թուրքիային իր տարածքով ճանապարհ ստանալ, սակայն քանի որ Թուրքիայի նպատակն ամենևին էլ ճանապարհը չէ, այլ միջանցքն է, դա իրեն ձեռք չի տալիս:
Հանրային հեռուստաընկերությանը Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի ամբողջական տարբերակի հրապարակումից առաջ հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը, որտեղ լրագրող Պետրոս Ղազարյանի հարցին, թե Լեռնային Ղարաբաղից դուրս գալու դեպքում հնարավո՞ր է արդյոք, որ խաղաղապահները գան Հայաստան ու մնան այստեղ, Փաշինյանը պատասխանել է․
Փարիզը մտադիր է ինքնաթիռ ուղարկել Իսրայել՝ Ֆրանսիայի քաղաքացիներին տարհանելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։
Թե ինչպես եմ պատկերացնում «տեղահանված պետության» սցենարի իրագործումը, կանդրադառնամ գալիք հոդվածում: Իսկ պատասխանելով այս հոդվածի վերնագրի հարցին՝ փաստենք՝արցախահայերը պետք են մեզ, Արցախին և իրենք իրենց:
«Հաջորդ և առավել վտանգավոր խնդիրն այն է, որ Արցախից բռնի տեղահանված Հայաստանի քաղաքացիները Հայաստանի ապագայի հետ այլևս հույս չեն կապում։ Ինչպես հայտնի ժողովրդական խոսքն է ասում, ում ոտքը բռնում է, փորձում է Հայաստանից հեռանալ՝ արտագաղթել»,- ասաց Սարգսյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել պաղեստինա-իսրայելական էսկալացիան։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Որոշակի սցենարի դեպքում պաղեստինա-իսրայելական պատերազմը կարող է շատ ու շատ մոտենալ մեր սահմաններին. Արթուր Մարտիրոսյան
Լիբանանի հարավում գտնվող Ալ-Քլեյլա շրջանից առնվազն 6 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Հոկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի, 2021 թվականի նոյեմբերի 14-16-ն ընկած ժամանակահատվածում՝ Իշխանասարի և Ջերմուկի, 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում՝ Ջերմուկի, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի և այլ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի և ՀՀ սուվերեն տարածք մխրճվելու և օկուպացնելու դեպքերին:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելից շուրջ 150 մարդու գերեվարման մասին, որոնց մտադիր է փոխանակել ԱՄՆ-ում բանտարկված պաղեստինցիների և Իսրայելի բանտերում գտնվող արաբների հետ։
Ադրբեջանն օկուպացված Արցախի տարածքներում առաջիկա երեք տարում կբնակեցնի մինչև 100 հազար մարդ: Այս մասին հայտնիէ դարձել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշիում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ի հերթական նիստում հաստատել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների հերթական օրերը: Այդ օրերն են` մարտի 31, հունիսի 9 և հոկտեմբերի 20: Մեկ այլ որոշմամբ՝ փոփոխության է ենթարկվել թիվ 12 ԸԸՀ-ի նստավայրը, նստավայրի հասցեն է` քաղաք Արտաշատ, օգոստոսի 23 փողոց 64, Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն: Հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին […]
Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ամիսներ շարունակ մեկուսացման մեջ պահելու իշխանությունների գործողությունների մասին, ասել է.
Իսրայելը պետք է հարգի միջազգային մարդասիրական չափանիշները՝ իրացնելով ինքնապաշտպանության իր իրավունքը։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Եթե առաջիկայում Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն առանցքային պայմանավորվածություններ ձեռք բերվեն խաղաղության համաձայնագրի շուրջ, ռուսական կողմը մարտավարությունը կփոխի։ Կարող եմ ասել, որ ՌԴ ԱԳՆ-ում պատրաստ են ցանկացած սցենարի, սակայն կա հակվածություն պահպանել ներկայություն Ղարաբաղում»,- ասաց մեր զրուցակիցը։