Հայտնի են 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը. ԿԸՀ
![](https://168.am/wp-content/uploads/2023/10/1121638.jpg)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ի հերթական նիստում հաստատել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների հերթական օրերը: Այդ օրերն են` մարտի 31, հունիսի 9 և հոկտեմբերի 20:
Մեկ այլ որոշմամբ՝ փոփոխության է ենթարկվել թիվ 12 ԸԸՀ-ի նստավայրը, նստավայրի հասցեն է` քաղաք Արտաշատ, օգոստոսի 23 փողոց 64, Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն:
Հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում (թիվ 12 ԸԸՀ) տեղիկունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի (թիվ 28 ԸԸՀ) համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: