Եվրոդիվանագիտության ղեկավարը Իսրայելին կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական նորմերը

Իսրայելը պետք է հարգի միջազգային մարդասիրական չափանիշները՝ իրացնելով ինքնապաշտպանության իր իրավունքը։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Գործնականում Իսրայելն, իհարկե, ունի ինքնապաշտպանության իրավունք, բայց նա պետք է դա իրականացնի միջազգային մարդասիրական նորմերին համապատասխան», – Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ համատեղ ասուլիսում ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Բորելի խոսքով՝ ԵՄ-ն հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում ազատ արձակել բոլոր պատանդներին և ապահովել սննդի, ջրի և դեղորայքի հասանելիությունը, ինչպես նաև քաղաքականապես կարգավորել լարվածությունը՝ բռնության ցիկլը կոտրելու համար։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակել էր Գազայի հատվածին Իսրայելի օդուժի հարվածների նոր կադրեր, ինչպես նաև կոչ էր արել Իսրայելի պաշտպանության ուժերին շարունակել հարվածներն Իսրայելի ողջ ուժով։

Տեսանյութեր

Լրահոս