Առաջիկա 3 տարում նախատեսվում է մինչև 100 հազար մարդու բնակեցում Ղարաբաղում. Ալիև

Ադրբեջանն օկուպացված Արցախի տարածքներում առաջիկա երեք տարում կբնակեցնի մինչև 100 հազար մարդ: Այս մասին հայտնիէ դարձել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշիում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։

Նրա խոսքով՝ «Ադրբեջանի տարածքում» վերացվել է «գորշ գոտին» և վերջ է դրվել «անջատողականությանը», ինչը, նրա կարծիքով, «միջազգային իրավունքի և արդարության հաղթանակն է»։

Հավելենք, որ այս տարվա սեպտեմբերին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի գրեթե ամբողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, բռնի տեղահանվել է:

Տեսանյութեր

Լրահոս