Բաժիններ՝

ԵՄ ԱԳ նախարարները դեմ են Գազայի շրջափակմանը

Եվրամիության երկրների ԱԳ նախարարներն արտահայտվել են Գազայի շրջափակման դեմ, կոչ են արել հումանիտար միջանցքներ բացել և թույլատրել բոլորին տարհանվել, ովքեր ցանկանում են լքել հակամարտության գոտին։ Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ հրթիռակոծման։ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները զանգվածային հրթիռային հարձակումներից հետո ներթափանցեցին հարավային Իսրայելի սահմանային շրջաններ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության մասին։ Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031