Ռուսաստանում ակնկալում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնել դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն խորհրդի նիստին: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ինչպես ոլորտային ծրագրերին, այնպես էլ բարդ ժամանակներում առաջացած լրացուցիչ մարտահրավերներին:
«ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող այսօրվա պանելային քննարկման ժամանակ, ՔԻՀԿ անդամ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Նարե Սիմոնյանն արձանագրեց, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից զրկելու ՀՀ իշխանությունների որոշումը հակասահմանադրական է, իսկ ՀՀ հարյուր-հազարավոր քաղաքացիների իրավունքների աննախադեպ խախտման մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առջև:
Երդմնակալությունից հետո շեյխ Մեշալը քննադատել է իշխանությունների որոշումը՝ տարբեր պաշտոնների այնպիսի մարդկանց նշանակելու համար, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում արդարադատության և արդարության «պարզագույն կանոններին»։
Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ է պետությունը: Նա չհասկացավ նաև, թե ո՞րն է պետության ղեկավարի դերն ու պատասխանատվությունը: Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ էր իրենից ենթադրում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը: Նա առ այսօր նույնիսկ չի հասկացել, թե ինչո՞ւմ է իրեն մեղադրում ազգային ընդդիմությունը:
«Չեմ բացառում, որ առաջիկայում, օրինակ, Մալյանին կամ այլ գործիչներին ազատ արձակեն»:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իշխանությունների քննադատություններին՝ ուղղված ՀԱՊԿ-ին, հիշեցրեց, թե նախկինում ինչպես էին ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տանում ՀՀ առաջնագիծ` ցույց տալու այնտեղ ՀԱՊԿ-ի դերակատարությունը։
Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել,- այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինանի՝ դեկտեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։
«Մեզ ասացին՝ գնացեք, կզանգենք՝ նոր կմոտենաք: Բայց մենք մի շաբաթ կսպասենք, դրանց հետո կգնանք, որպեսզի հասկանանք՝ հաշվառումը տեղի՞ է ունեցել, թե՞ չէ: Որովհետև ես իրենց հարցրի՝ ամեն դեպքում քաղաքացիության դիմելու համար փախստականի վկայական պե՞տք է, թե՞ չէ՝ իրենք ասացին, որ անկախ դրանից, եթե անձնագրում առկա է «070» կոդն արդեն իսկ կառավարության որոշմամբ, հավաստում է, որ Դուք փախստական եք: Այսինքն, եթե հիմա անգամ գնանք քաղաքացիության համար դիմելու՝ պետք է նորից գնանք անձնագրային՝ հաշվառվելու»,- հայտնեց Հովսեփյանը:
070 կոդով անձնագրերով պետական աշխատողներին հրահանգվել է դիմել ՀՀ քաղաքացիության. Արեգա Հովսեփյան
Քաղաքական համաձայնությունից հետո եվրոպական կառույցները պետք է ձեռնամուխ լինեն տեխնիկական աշխատանքին։ Այնուհետև ձեռք բերված համաձայնությունը կներկայացվի Եվրոպական խորհրդի պաշտոնական հաստատմանը, ինչից հետո կմտնի ուժի մեջ:
Արցախցին զրկվեց ՀՀ քաղաքացու իրավունքներից՝ միայն կառավարության որոշումից հետո. փաստաբան
«Իրականում Նիկոլ Փաշինյանը շարունակում է ինքնախոստովանական, ինքնարդարացման շքերթը, որը երեք տարի շարունակ արել է։ Այլ նորություն չկար, ուղղակի ատելության խոսքեր արցախահայության, Արցախի նկատմամբ, հանրային տրամադրություններում գեներացնում է հակառուսական տրամադրություններ։ Բայց կուզեմ շատ ավելի կարևոր բանի անդրադառնամ՝ մայիս ամսից Հայաստանը չունի սահմանապահ զորքերի հրամանատար։ Մեր երկրի անվտանգության հարցն է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Եթե ՀՀ քաղաքացի չեմ, ինչպե՞ս եմ մասնակցել 2021 թվականի համապետական ընտրություններին. Արեգա Հովսեփյան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի բրիֆինգը․ ՈՒՂԻՂ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ղեկավարները պետք է այլ դիրքորոշում որդեգրեն, նախքան Սպիտակ տունը կկարողանա միջնորդական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բարդ և ռազմավարական նշանակություն ունեցող խաղաղ բանակցություններում, հայտարարել է Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:
ՀՀ քաղաքացուց` փախստական. արցախցիների իրավունքները ոտնահարվում են. քննարկում՝ ՈւՂԻՂ
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեցին «ԱԱԾ-ում ծառայելու, ԱԱԾ մարմինների և Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը։
Հանդիպման ժամանակ նախանշվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում հնարավոր համագործակցության այլ ուղղություններ։
Իրաքում և Սիրիայում ամերիկյան դիրքերի վրա նմանատիպ հարձակումներ են իրականացվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմի սկզբից ի վեր։ Իրաքի դիմադրության խմբերը հայտարարել են, որ հարձակումներն իրականացվում են՝ ի պատասխան ԱՄՆ-ի աջակցության Իսրայելին։
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, դեկտեմբերի 19-ին Միխայիլ Միշուստինը հանդիպում է ունեցել Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ, համանախագահել Չինաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների 28-րդ հերթական հանդիպումը, որից հետո կողմերը ներկա են գտնվել տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթերի ստորագրմանը։
Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն մեկնել է Բաքու, որտեղ մասնակցել է «Թուրքիայի հարյուրամյակի համագործակցության և համերաշխության հարթակի» կողմից կազմակերպված «Գործարար աշխարհի հանդիպում» ծրագրին։
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ
2023 թվականին Մինկում ՀԱՊԿ-ի շրջանակներում կայացած հանդիպումներին Հայաստանը չի մասնակցել։ Հանդիպումներից հետո հայտարարվել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ներկակացնելու հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները։
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ-ն ձգտելու է ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնել, քանի որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ կապված է արյունատար անոթներով.
«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Երևանցիների ձայնը» հետազոտության՝ «Ասե՛ք, Անե՛նք – Ներկե՛ք, Գանձե՛նք» վերտառությամբ հարցման արդյունքների ամփոփումը:
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը:
21%-ի կարծիքով՝ քաղաքում դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել․ քաղաքացիները մասնակի են բավարարված
Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար կազմակերպում է մշակույթային ժառանգության պահպանությանը նվիրված միջոցառումներ, պանելային քննարկումներ։ Օրերս տեղի է ունեցել «Մշակութային ժառանգություն» խորագրով համաժողովը, որի շրջանակներում անցկացվել են մի շարք պանելային քննարկումներ՝ նվիրված նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և արդի մարտահրավերների խնդրին։