
Սանոսյանը և Ճապոնիայի համագործակցության գործակալության պաշտոնյան քննարկել են ոլորտային ներդրումային ծրագրեր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) գլխամասի Արևելյան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Օգասահարա Կենջիի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵՆ-ից հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հատկապես ջրային ոլորտում առկա համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ նախանշվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում հնարավոր համագործակցության այլ ուղղություններ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել կոնկրետ ոլորտային ներդրումային ծրագրեր։