«Բայդենի աշխատակազմը միջնորդ լինելու համար պետք է փոխի դիրքորոշումը». Հաջիև

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ղեկավարները պետք է այլ դիրքորոշում որդեգրեն, նախքան Սպիտակ տունը կկարողանա միջնորդական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բարդ և ռազմավարական նշանակություն ունեցող խաղաղ բանակցություններում, հայտարարել է Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:

Հաջիևը նախազգուշացրել է, որ տասնամյակներ շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ամերիկայի «միակողմանի դիրքորոշումը» անհանգստություն է առաջացրել Բաքվում:

«Մենք իսկապես ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգների կառավարության կողմից մի փոքր այլ վերաբերմունք լինի»,- ասել է Հաջիևը Newsweek-ին տված հարցազրույցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031