Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել,- այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինանի՝ դեկտեմբերի 19-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։
«Երեկ վարչապետը դուրս բերեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը»,- նշված է հայտարարության մեջ։
Միկոյանի խոսքով՝ իրենք բավականին ձանձրացել են՝ ամեն անգամ ստիպված լինելով հերքել ակնհայտ սուտը։
Նա ընդգծում է՝ «որքան էլ վարչապետն իրեն պատռի պարտված պատերազմի և Արցախի հայաթափման պատասխանատվությունից խուսափելու համար, այն, միևնույնն է, ամբողջությամբ նրա խղճին է»:
«Ցավոք, խիղճը տանջում է ոչ թե նրանց, ում պետք է, այլ նրանց, ովքեր խիղճ ունեն»,- եզրափակում է Միկոյանը։