5%-ից՝ 3,2 %. քաղաքացիները գնահատել են Ավինյանի և ավագանու աշխատանքը

«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Երևանցիների ձայնը» հետազոտության՝ «Ասե՛ք, Անե՛նք – Ներկե՛ք, Գանձե՛նք» վերտառությամբ հարցման արդյունքների ամփոփումը:

Այս հետազոտություն-հարցմանը մասնակցած քաղաքացիները հնարավորություն են ունեցել գնահատելու Տիգրան Ավինյանի, վարչական շրջանների ղեկավարների և ավագանու աշխատանքը:

Ըստ այդմ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքից երևանցիները մասամբ են գոհ. 5 ամենաբարձր բալից Ավինյանի աշխատանքը հարցված երևանցիները գնահատել են 3,2 բալ:

Հարցվածներից ամենաբարձր գնահատականը ստացել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը՝ 3.8 բալ, իսկ նվազագույն ցուցանիշը՝ Տիգրան Ավինյանը, Էրեբունու և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները:

Կարդացեք նաև

Ավագանու աշխատանքը գնահատելիս երևանցիներն ամենաբարձր՝ 3.7 բալը տվել են «Հանրային ձայն» խմբակցությանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստացել է 3.2 բալ, «Ազգային առաջընթաց»-ը՝ 3.1 բալ, իսկ «Մայր Հայաստան» և «Հանրապետություն» խմբակցությունները՝ 2.9 բալ:

Տեսանյութեր

Լրահոս