Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով. Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ  ՀՀ-ն ձգտելու է ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնել, քանի որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ կապված է արյունատար անոթներով.

«Հայ-ռուսական կապվածությունը բավականին մեծ է և՛ տնտեսական, և՛ այլ հարցերով։ Մենք ՌԴ-ի հետ ձգտելու ենք հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնել ամեն առումով»։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանն ունի մի շարք պարտավորություններ ՀՀ անվտանգության մասով, որոնք ի վիճակի չի եղել կատարել։

«Հայաստանը պետք է ունենա որոշակի քաղաքական գործիքակազմ, որպեսզի հնարավորություն ունենա գոնե պայմանագրային պարտավորությունները, որոնք ստանձնել են այլ պետությունները, ի կատար ածել»,- հավելեց իշխանական պատգամավորը։

Նշենք, որ վերջին ամիսներին փորձագետները արձանագրել են հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին և հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով ու դիվանագիտական նոտաներով։

Տեսանյութեր

Լրահոս