Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը վստահեցնում է՝ իր ղեկավարած հանձնաժողովն ուսումնասիրում է պաշտոնյաների ունեցվածքի և նրանց հետ առնչվող բիզնես գործունեության վերաբերյալ մամուլի հրապարակումները։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը պատասխանելով այս հարցերին՝ ասաց, որ Թուրքիայի հետ պետք է հաստատել հարաբերություններ, գուցե ճակատագրի հեգնանք է կամ այլ բան, որ հենց Թուրքիան է Հայաստանի հարևանը, սակայն ՀՀ հասարակ քաղաքացուն այդ հարաբերությունների հաստատումն ի՞նչ է տալու, սրա մասին որևէ խոսք նույն իշխանությունը չի ասում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանն է:
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը խոսելով գյուղում գյուղատնտեսական աշխատանքների և դրա հետ կապված խնդիրների մասին՝ նշեց, որ թեպետ այս պահին դեռևս գյուղատնտեսական աշխատանքները չեն մեկնարկել, քանի որ ձյունը շատ է, սակայն աստիճանաբար պատրաստվում են և փորձում մշակել այն քիչ վարելահողերը, որը մնացել են։
Օրեր առաջ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որիշեց նաեւ մերժել Հայաստանի մեկ այլ միջոց կիրառելու պահանջը, որը պետք է Ադրբեջանին կարգադրեր ձեռնպահ մնալ բնական գազամատակարարման և այլ կոմունալ ծառայությունների խաթարումից։
Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ Լաչինի միջանցքի հարցի քննարկման ժամանակ՝ Ադրբեջանի դեսպանի ելույթում։ Այնուհետև դրան անդրադարձել են Ադրբեջանի ԱԳ նախարարը, նախագահը, իսկ մյունխենյան պահանջը վերջինն էր՝ Իլհամ Ալիևի շուրթերից հնչած, և դրան անմիջապես հաջորդեց Վարդանյանի պաշտոնանկությունը։ Ի դեպ, վերջերս խոսվում էր, որ ոչ միայն Ռուբեն Վարդանյանը պետք է պաշտոնազրկվի, այլև Արայիկ Հարությունյանն էլ հրաժարական տա։
Հիմա Սամվել Բաբայանը որտեղի՞ց է ստացել երաշխիք, որ իրեն Ադրբեջանը մի օր չի հասնելու, ավելին՝ ինքն է որոշելու՝ ո՞ւմ հանձնել Բաքվին, ո՞ւմ՝ ոչ:
Արցախի անվտանգության երաշխավորը ոչ թե Նիկոլ Փաշինյանը պետք է լինի, այլ ՀՀ-ն։ Առանց Արցախի չի լինելու Հայաստան, թշնամին Արցախով չի բավարարվի, և եթե մենք համաձայնենք Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, այնտեղ հայեր չեն մնալու, նրանք դուրս են գալու։ Թշնամուն հողն է պետք, և Արցախը նվաճելուց հետո ադրբեջանցիները հասնելու են Սյունիք, ապա գալու են Երևան։ Դրա համար ամեն գնով պետք է Արցախը զերծ պահել Ադրբեջանի կազմում ներառվելուց։ Ազգային ժողովը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։
Երևանի ավագանու ընտրություններից ավելի քան մեկ տարի առաջ, «Սուրմալուի» ողբերգական պայթյունի և տասնյակ զոհերի ֆոնին, որևէ կարգավիճակ կամ պաշտոն չունենալով, Տիգրան Ավինյանը սկսեց իր ընտրարշավը։
Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի գլխավորությամբ ամփոփել են Արարատի և Սյունիքի մարզերի դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները։
Մյունխենում անցյալ շաբաթ օրը կայացած Փաշինյան-Բլինքեն-Ալիև հանդիպումից ու ԵՄ խորհրդի նախագահ Միշելի՝ Փաշինյանի ու Ալիևի հետ առանձին հանդիպումներից հետո արդեն երկրորդ օրն է, ինչ Երևանում է Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոջիչը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Փակ հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն այսօր «Հայաստան-Թուրքիա-Իրան-Ադրբեջան. Արցախի հարցը երեկ, այսօր, վաղը» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ Ադրբեջանը երբեք չի եղել ո՛չ Թուրքիայի կրտսեր եղբայրը, ո՛չ էլ դաշնակից պետություն։ Երբ հորինվում ու ստեղծվում էր Ադրբեջան պետության կոնցեպտը, այն ըստ էության հանդիսանում էր Հարավային Կովկասում Թուրքիայի շարունակությունը կամ Թուրքիայի նահանգներից մեկը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի արտահերթ նիստում 2023 թվականի մարտի 26-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին վիճակահանության կարգով տրամադրեց հերթական համարներ։ Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Փետրվարի 21-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է մարտի կեսերին Իրան այցելելու մասին։
«Շատերիս հայտնի է, որ Թուրքիան Հայաստանի անկախացումից ի վեր իր առջև դրել է մի քանի նախապայման, որոնք տարբեր տարիների տարբեր ձևակերպումներ են ունեցել։ Եթե ամփոփ ձևակերպումները տամ, ապա հետևյալն է՝ Արցախի Հանրապետությունը Թուրքիան չի ճանաչում, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը չի ճանաչում, և նրա հստակ պահանջն է՝ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն Արցախի արդեն նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության հարցը կապում է այդ գործընթացում պաշտոնական Մոսկվայի ուղիղ ներգործության հետ։
Տարբեր աղբյուրները լուրեր են տարածում առաջիկա օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի բացման մասին:
ԱՄՆ նախագահն ասել է՝ հնարավոր չէ հստակ իմանալ, թե ապագայում ինչ կպահանջվի ուկրաինական պաշտպանության համար:
Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ առնվազն ևս 3 լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
«Հիշո՞ւմ եք, որ արցախցի երեխաներին Գորիսից Կարմիր խաչը տեղափոխեց Արցախ, ադրբեջանցիները ներխուժեցին երեխաների ավտոբուս, սկսեցին նկարել, եթե այդ անցակետերը դնեն, ապա ամեն օր նման իրավիճակի ենք ականատես լինելու»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։
Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է:
Չինաստանի իշխանությունները մինչ այժմ հրապարակայնորեն չեն արձագանքել նախագահի հետ հանդիպում ունենալու Զելենսկիի ցանկությանը։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա:
Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը:
Ռուսաստանում մեկ օրում առողջացել է 11 հազար 208 քաղաքացի, որը 11.2 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ օրը առողջացածները:
Երեկ երեկոյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալվել են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի մի խումբ աշակերտներ՝ ուսուցչուհու ուղեկցությամբ: Նրանք խնդրել են նախագահին՝ իրենց հետաքրքրող հարցերի շրջանակներում տեղեկություններ և հետաքրքիր մանրամասներ ներկայացնել Արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից:
Ինչ վերաբերում է ճանապարհի արգելափակման վերացմանն, ապա մեր տվյալներով՝ այդ ուղղությամբ ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և թագաժառանգ Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին՝ Ազգային տոնի առթիվ: