Ինչպես միանգամից հարստանալ, կամ՝ կոռուպցիան հո պոզով-պոչով չի՞ լինում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը վստահեցնում է՝ իր ղեկավարած հանձնաժողովն ուսումնասիրում է պաշտոնյաների ունեցվածքի և նրանց հետ առնչվող բիզնես գործունեության վերաբերյալ մամուլի հրապարակումները։

Այդ հրապարակումներն ընդունելով որպես փաստ՝ հանձնաժողովը փորձում է դիտարկել և գործի դնել մեխանիզմներ, որոնք կօգնեն այդ երևույթները չեզոքացնելու համար, եթե, իսկապես, հանձնաժողովն ունենա վերջնական եզրակացություն, որ պաշտոնյան իր պաշտոնի հետ անհամատեղելի գործունեություն է ծավալել։

Հարությունյանը շեշտում է՝ այդ գործունեության բացահայտմանը նպաստում է պետական համակարգի աշխատանքի թափանցիկությունը։

Ըստ նրա՝ օրինակ այն հանգամանքը, որ լրատվամիջոցները կարողանում են պաշտոնյաների և նրանց եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացնել, արդեն իսկ վկայում է թափանցիկության մասին, ինչը արդեն համակարգային փոփոխության նշան է։

«Ինչ վերաբերում է պաշտոնյաների վերաբերյալ հրապարակումներին, այսինքն՝ կա՞ նրանց գործունեության մեջ հովանավորչություն, թե՞ ոչ, ես դա չեմ ժխտում, կամ չեմ փորձում համոզել, բայց առաջարկում եմ հարցը դիտարկել հետևյալի համատեքստում՝ օրինակ, պաշտոնյայի ընտանիքին առնչվող այս կամ այն կազմակերպությունը ինչ խնդիր է ունեցել գնումներին մասնակցելու համար, օրինակ, մինչև 2018 թվականը, ինչպես է մասնակցել դրանց, ինչ խոչընդոտ է ունեցել և 2018 թվականից հետո ինչպիսի մասնակցություն է արձանագրում»,- ասաց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս