Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի արտահերթ նիստում 2023 թվականի մարտի 26-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքին վիճակահանության կարգով տրամադրեց հերթական համարներ։ Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական այն ուժերը, որոնք ներկա էին նիստին (նիստի տեղի և ժամի մասին իրազեկվել էին բոլոր ուժերը), մասնակցեցին վիճակահանությանը։ Այսպիսով, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի հերթական համարներն են՝

«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք-1,
«Իմ հզոր համայնք» կուսակցություն-4,
Հայաստանի հանրապետական կուսակցություն-5,
«Հայկական երազանք» կուսակցություն-2, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-6,
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-3
Այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են և՛ Սիսիան և՛ Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, հանդես կգան նույն համարի ներքո։

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը կրկին վիճակահանությամբ բաշխեց հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։

Տեսանյութեր

Լրահոս