Տիգրան Ավինյան. նորահայտ մեծահարուստը

Երևանի ավագանու ընտրություններից ավելի քան մեկ տարի առաջ, «Սուրմալուի» ողբերգական պայթյունի և տասնյակ զոհերի ֆոնին, որևէ կարգավիճակ կամ պաշտոն չունենալով, Տիգրան Ավինյանը սկսեց իր ընտրարշավը։ Փոխքաղաքապետի հաստիք զբաղեցնելով՝ այսօր նա Երևանի փաստացի քաղաքապետն է, և նրա մասին բոլոր լուրերը, բակային տարածքների կամ գետնանցումների ցուցադրական բարեկարգումները, որոնց կարմիր ժապավենը կտրում է Ավինյանը, ունեն բացառապես մեկ նպատակ՝ ամեն գնով ապահովել նրա հաղթանակն ավագանու ընտրություններում։

Ավինյանը Փաշինյանի վարչախմբի առանցքային դեմքերից մեկն է։ Մինչև 2018-ը երբևէ պետական պաշտոն չզբաղեցրած, պետական կառավարման փորձ չունեցած, բանակից անհայտ հանգամանքներում ազատված Ավինյանին Փաշինյանն անմիջապես նշանակեց փոխվարչապետ։ Նշանակումից օրեր անց Ավինյանն արդեն կոռուպցիոն սկանդալների կիզակետում էր. նրա հիմնադրած Իրիգեյթ ընկերությունը չրի արտադրությունը զարգացնելու համար 16 մլն դրամի պետական դրամաշնորհ ստացավ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, դրա տնօրեն Գեղամ Գևորգյանն էլ նշանակվեց գյուղնախարար։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս