Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու պահանջով Շվեդիայում երթ է իրականացվել

Թուրքիայի ու սկանդինավյան երկու երկրների՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև լարվածությունը շարաունակվում է։ Այն կապված է այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ինչպես հայտնի է, Թուրքիան դեմ է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, քանի որ ըստ Անկարայի՝ նրանք աջակցում են Սիրիայի քրդական ուժերին, «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև վերջինիս հետ կապ ունեցող այն կառույցներին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական:

Այս լարվածության համատեքստում Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում մի խումբ մարդիկ երթ են իրականացրել՝ պահանջելով զենքի էմբարգո (արգելանք) կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ըստ թուրքական մամուլի՝ երթը կազմակերպել են PKK-ի աջակիցները: Նշվում է, որ երթի ժամանակ հնչել են հակաթուրքական վանկարկումներ:

Երթից դժգոհ մի թուրք ակտիվիստ Շվեդիայի կառավարությանը մեղադրել է «երկերեսության» մեջ՝ նշելով, որ մի կողմից Ստոկհոլմը PKK-ին ճանաչում է որպես ահաբեկչական կառույց, բայց մյուս կողմից էլ շարունակում է աջակցություն ցուցաբերել նրանց։

Տեսանյութեր

Լրահոս