
«Իմ քայլը» խմբակցության անդամը վայր է դրել ավագանու մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
Հունիսի 21-ին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 6-ի համար 62 արձանագրության՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ակսել Թևոսյանին:
«Ակսել Թևոսյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին»,- ասաց քաղաքապետը:
Նա նշեց, որ օրակարգում ընդգրկված է 20 հարց:
Ավագանու իններորդ շրջանի առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին` ժամը 11:00-ին: