
Բրյուսելում հայտարարել են, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ակտիվացրել են համագործակցությունը

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ներկայիս դրությամբ Եվրոպական Միությունը եւ ՆԱՏՕ-ն, ինչպես նաեւ նրանց անդամները լիակատար միասնություն են դրսեւորել եւ ակտիվացրել համագործակցությունը: Այդ մասին հայտարարել են ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարները:
«ԵՄ-ՆԱՏՕ ռազմավարական գործընկերությունն էլ ավելի հուսալի եւ հրատապ է եվրատլանտյան անվտանգության այս օրհասական պահին, քան երբեւիցե»,-ասվում է ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի որոշման մեջ, որը հունիսի 20-ին ընդունվել էԼյուքսեմբուրգում:
Նախարարներն ի գիտություն են ընդունել յոթերորդ հաշվետվությունը ռազմավարական գործընկերության 74 համատեղ նպատակների իրականացման ընթացքի մասին, որոնք համաձայնեցվել են 2016 թվականի դեկտեմբերի 6-ի եւ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի հայտարարություններում:
Բացի ղեկավար մարմինների եւ աշխատանքային խմբերի մակարդակով քաղաքական կոնսուլտացիաներից, հաստատվել է համագործակցություն ռազմավարական հաղորդակցությունների եւ ապատեղեկատվությանը դիմակայելու բնագավառում, պաշտպանական պլանավորման համաձայնեցում այն դեպքերում, երբ պահանջները մասնակիորեն համընկնում են, երկխոսություն ռազմական շարժունակության հարցերի շուրջ եւ շտաբային փոխգործակցություն Ուկրաինայում, նշվում է փաստաթղթում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: