Բաժիններ՝

Թուրքիայի նախագահն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով առաջացած ճգնաժամի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունները։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարան շարունակում է կողմերին կոչ անել վերսկսել խաղաղ բանակցությունները և դադարեցնել ռազմական գործողությունները՝ դիվանագիտական ճանապարհով։

Նախագահ Էրդողանը հայտնել է Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման համատեղ ջանքերի շարունակման մասին, ինչը կնպաստի համաշխարհային պարենային ճգնաժամի կանխմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930