Բաժիններ՝

Ուկրաինայից հացահատիկի արտահանման խնդիրը կլուծվի ՄԱԿ-ի օգնությամբ. Բորել

Ուկրաինայում արգելափակված հացահատիկի խնդիրն ի վերջո պետք է կլուծվի ՄԱԿ-ի օգնությամբ, եւ երկար չի տեւի: Այդ մասին հունիսի 20-ին լրագրողներին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Մենք առաջընթաց ունենք, մենք առաջ ենք շարժվում: Մենք հուսով ենք, որ ոչ ոք չի կարողանա դիմակայել միջազգային հանրակցության ճնշմանը: Ես հուսով եմ, ես նույնիսկ ավելի քան հուսով եմ, ես վստահ եմ, որ, վերջիվերջո, ՄԱԿ-ում համաձայնություն ձեռք կբերեն»,-ասել է Բորելը՝ պատասխանելով հացահատիկի խնդրի հարցին, որը արգելափակված է մնում Ուկրաինիայում:

Նրա խոսքով՝ «հնարավոր չէ պատկերացնել, որ միլիոնավոր տոննաներով հացահատիկն արգելափակված է մնում Ուկրաինայում, մինչդեռ մնացած աշխարհը տառապում է քաղցից», եւ այդ պատճառով նա չի մտածում, որ այդ իրադրությունը կարող է երկար տեւել: Ավելի վաղ հաղորդվել է, որ ՄԱԿ-ը մշակում է Ուկրաինայից եւ Ռուսաստանից համաշխարհային շուկաներ սննդամթերքի արտահանման փաթեթային համաձայնագիր:

Դրա հետ մեկտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերյուրանք է համարել այն պնդումը, որ Ռուսաստանն ուկրաինական հացահատիկը բաց չի թողնում սեւծովյան նավահանգիստներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս