«Նման սցենարի իրագործումը նշանակելու է, որ Հայաստանը հանդես է գալու ոչ միայն որպես ադրբեջանական էլեկտրաէներգիայի տարանցման երկիր, այլ ապագայում՝ նաև ներկրող ու սպառող». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը խոսել է «Զանգեզուրյան միջանցքով» դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու հեռանկարների մասին՝ կրկին սպառնալով ուժով բացել այդ հաղորդակցությունը, եթե Հայաստանը հետ կանգնի ձեռքբերված պայմանավորվածություններից:

Նման սցենարի իրագործումը նշանակելու է, որ Հայաստանը հանդես է գալու ոչ միայն որպես ադրբեջանական էլեկտրաէներգիայի տարանցման երկիր, այլ ապագայում՝ նաև ներկրող ու սպառող:

Դե իսկ Հայաստանի կողմից դրա համար բոլոր նախադրյալներն արդեն ստեղծվել են: Ս.թ. փետրվարից, ինչպես գիտենք, հայաստանյան էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացված է, ինչը նշանակում է, որ լիցենզավորված ընկերություններ-թրեյդերները կարող են նաև էլեկտրաէներգիա ներկրել արտաքին շուկաներից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930