ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում համար սխալ էին Արցախյան առաջին ազատամարտն ու մեր հաղթանակը, հերթական հարցազրույցն է տվել ու այս անգամ էլ ասել, թե Արցախի ճանաչման շանս չկար ու չի էլ եղել, ուստի պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել։
Քանի որ պոպուլիստ հայրենադավն իր անձնական թշնամին է համարում բանակի դեմ հանցանք գործողներին, ապա հարկ եմ համարում նշել հետևյալը. բոլոր նրանք, ում ռազմա-քաղաքական պաշտոնավարման ընթացքում, Արցախի բուն տարածքները հանձնվել են թշնամուն` անձամբ իմ և շատերի համար ցկյանս անձնական թշնամիներ են: Այդ ցուցակը գլխավորում է 2018-22թթ. վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը:
Սպառնալիք կա սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ճանապարհի բացումը Սյունիքի մարզի և Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում, ընդհակառակը՝ ճանապարհի բացումը կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքների։
Այն, որ երկիրը շարունակում է հանձնվել ու կապիտուլյանտի ձեռամբ նոր դավադիր պատերազմական ռիսկի առաջ կանգնել` Վլադիվոստոկում ոչ ոքի չհետաքրքրեց:
Նավթի պաշարների թեմայով դեռևս մարտին Ստամբուլում հրավիրված գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցության համաձայնագիր էին ստորագրել։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցելել է Բաքու։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է 2020 թ. սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստին՝ չլինելով ԱԽ խորհրդի անդամ:
Ռուսաստանի նախկին գործակալները, որոնք հավաքագրվել են FSB-ում (Անվտանգության դաշնային ծառայություն) և աշխատել այդ ծառայության համար, CNN-ին տված հարցազրույցում ասել են, որ ռուսական հատուկ ծառայությունն իրենց որոշակի ժամկետով հատուկ առաքելությամբ ուղարկել է Վրաստան։
«Հիմա ո՞վ է Շուշին տվել». ինչպես է Նիկոլ Փաշինյանը գցում հրամանատարների «գրպանը»
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Սուրեն Սարգսյանն ընդգծեց, որ ներկայումս խոսքը ոչ թե իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունքի մասին է, այլ այն մասին, որ ՀՀ իշխանության տարած քաղաքական գիծն ԱՄՆ շահերից է բխում.
Համադրելով ձեռքի տակ եղած փաստերը, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով եզրակցնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։ Այս մասին ֆռյսբուքյան իր էջում գրում է Տիգրան Վարդանյանը։
Ադրբեջանական տելեգրամ-ալիքները հայտնում են, որ Ադրբեջանը ևս 5 գերի կհանձնի հայկական կողմին:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 8-ին տեսակապի ռեժիմով բանակցություններ կվարի «յոթնյակի», ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարների հետ Ուկրաինայի հետագա աջակցության հարցով:
«Եթե կործանվեց Արցախը, կործանվելու է ամեն ինչ: Թող որևէ մեկը պատրանքներով չտառապի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչ Արսեն Թորոսյանի պնդմանը, թե Արցախի անկախության գաղափարն ինքնախաբեություն է եղել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ բանակից գողացած ոչ ոք՝ լինի գեներալ, սերժանտ, թե այլ մեկը, չի ներվելու:
Հայկ Նահապետյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Դեռ չէր հանդարտվել ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովայի ու ռուս քաղաքական մեկնաբան, կրեմլամերձ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի միջև ծագած կոնֆլիկտը, հայտնի լրագրողը հանդիսատեսի առջև հայտնվեց հայտնի խեղված դեմքով։
Այդ ֆինանսավորումը լրացուցիչ կտրամադրվի 675 միլիոն դոլարի չափով օգնության փաթեթի հետ, որի մասին հինգշաբթի օրը հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը
Ի թիվս այլ համայնքների՝ սեպտեմբերի 25-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված նաև Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում, որի համայնքապետ Հարություն Մանուչարյանը շուրջ մեկ տարի ազատազրկված է: Հարություն Մանուչարյանը, սակայն, կրկին առաջադրվելու է այս ընտրություններին և գլխավորելու է «Զորավոր համայնք» անվանումով նորաստեղծ դաշինքը։
Ֆրանսիայի Վերակառուցման ազգային խորհուրդը (ՎԱԽ), որի առաջին նիստը սեպտեմբերի 8-ին բացվել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ, պետք է թույլ տա հասարակության մեջ փոխհամաձայնության հասնել հանրապետության իրադրությունը գնահատելիս եւ ապագայում կարող է նպաստել հանրաքվեների անցկացմանը որոշ կարեւոր քաղաքական հարցերի շուրջ:
Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում սեպտեմբերի 8-ին անցկացվել է «2020թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողով։
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը Հայաստանի իշխանության մշտական ուշադրության կենտրոնում է՝ բոլոր մակարդակներում:
Նախօրեին Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթը ու Փաշինյան-Պուտին երկխոսությունները ստվերում թողեցին Փաշինյան-Պուտին հանդիպումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ֆիլիպ Ռիքերին ուղեկցել են ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Հայաստանի իշխանությունները երկրի տարածքով որևէ մեկին որևէ միջանցք չեն տալու: Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանն այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ներկաներից մեկի հարցին, թե որքանով տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է սպառնալիք լինել Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի համար:
Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել: Վլադիվոստոկի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը միանշանակ ձեռնտու կլինի Հայաստանի համար:
«Բրյուսելում հանդիպումից մինչև Հայկ Մարությանի շոու-ներկայացում. ընդդիմության անելիքները»․ Նարեկ Սամսոնյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով․ «Կարևոր հարցերից մեկը, որտեղ բացահայտվում է Նիկոլի դավաճանությունը, սա է՝ ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի Հանրապետությունը: