Բաժիններ՝

Բլինկենը չհայտարարված այցով ժամանել է Կիև. AFP

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը սեպտեմբերի 8-ին չհայտարարված այցով ժամանել է Կիեւ ռազմական օգնության հարցի քննակման համար: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը:

Գործակալության տվյալներով՝ Բլինկենը մտադիր է քննարկել շուրջ 2,7 միլիարդ դոլարի տրամադրումն Ուկրաինայի եւ հարեւան պետությունների ռազմական օգնության համար: Դա Միացյալ Նահանգների պետքարտուղարի երկրորդ այցն է Ուկրաինայի մայրաքաղաք՝ Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո, գրում է գործակալությունը:

Associated Press գործակալությունը նշում է, նոր Բլինկենն Ուկրաինա է ժամանել, որպեսզի «ցուցադրի աջակցությունն» ԱՄՆ-ի կողմից: Ինչպես սեպտեմբերի 8-ին հայտնել է Reuters գործակալությունը, վկայակոչելով Պետդեպատամենտի ներկայացուցչին, Բլինկենը սեպտեմբերի 8-ին կհայտարարի մոտավորապես 2 միլիարդ դոլարի չափով ռազմական ֆինանսավորում հատկացնելու մասին Ուկրաինային եւ եւս 18 պետությունների: Այդ ֆինանսավորումը լրացուցիչ կտրամադրվի 675 միլիոն դոլարի չափով օգնության փաթեթի հետ, որի մասին հինգշաբթի օրը հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս