Բաժիններ՝

«Ձեր ցավը չէ, ձեզ չի վերաբերում». Սոլովյովը չի բացատրել, թե ինչո՞ւ են իր դեմքին կապտուկներ հայտնվել

Դեռ չէր հանդարտվել ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովայի ու ռուս քաղաքական մեկնաբան, կրեմլամերձ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի միջև ծագած կոնֆլիկտը, հայտնի լրագրողը հանդիսատեսի առջև հայտնվեց հայտնի խեղված դեմքով։

Այս մասին գրում է Woman.ru-ն: Հիշեցնենք, որ Վլադիմիր Սոլովյովը Ալլա Պուգաչովային մեղադրել էր վճռական պահին հայրենիքը լքելու, ապա ամիսներ անց վերադառնալու մեջ:

«Վերադարձել է Ռուսաստան, որ երեխաներին դպրո՞ց տանի: Ո՞ւմ է խաբում… Փողե՞րն են վերջացել: Չեմ կարծում: Մենք էլ պիտի ձև տանք, հուզվենք՝ օ՜յ, Պուգաչովան է վերադարձել: Ինչ է, մենք բան չե՞նք հասկանում… Թող բացատրի: Ախր նա եկել է ռուսների գլուխներում կարգուկանոն հաստատելու»,- ասել էր Սոլովյովը:
Ռուսական էստրադայի աստղն էլ ի պատասխան՝ Instagram-ում գրել էր. «Ցավում եմ Վոլոդյայի համար: Ախր այդպես ատելությունից ու գյադայությունից տրաքել կարելի է»:

Պարզվում է՝  դեռևս ապրիլին հայտնի է դարձել, որ լրագրող Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձ է նախապատրաստվում։

Մինչ հատուկ ծառայությունները ձերբակալում էին Սոլովյովի դեմ մահափորձ պլանավորած մարդկանց, նա ինքն ապրում էր առանց որևէ բան կռահելու: Չէր էլ պատկերացնում, որ իրեն հետևում են, և, որ նրանք պատրաստվում էին պայթեցնել նաև իր մեքենան:

Հաղորդավարը նեոնացիստների կալանավորման մասին իմացել է ավելի ուշ և շատ է զարմացել։

Մի քանի ամիս է անցել այդ տագնապալի օրերից, երբ հանկարծ սեպտեմբերի 7-ին լրագրողը կապտած դեմքով հայտնվել իր Soloviev Live հաղորդման եթերում։

Ճիշտ է, Սոլովյովը չի պատրաստվում հրապարակավ բացատրել՝ ինչ է պատահել իրեն։ Երբ URA.RU-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ է տեղի ունեցել, հաղորդավարը չափազանց կտրուկ է արձագանքել, ինչը շատ հեռուստադիտողների համար անակնկալ է եղել:

«Ձեր գործը չէ»,- կոպիտ պատասխանել է Սոլովյովը:

Շուտով հեռուստահաղորդավարի դեմքի մաշկի վնասված հատվածները շպարվել են, և կապտուկների հետքեր այլևս չեն մնացել։

Առայժմ նրա ստացած վնասվածքներիի պատճառն անհայտ է մնում։

Այնուամենայնիվ, տեղի ունեցածի վերաբերյալ որոշ կասկածներ են առաջանում, և մարդիկ Սոլովյովի հետ պատահածը կապում են Ալլա Պուգաչովայի հասցեին արված նրա արտահայտությունների հետ:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս