Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է հանրաքվե անցկացնելու Ֆրանսիայի հանգուցային քաղաքական հարցերի շուրջ

Ֆրանսիայի Վերակառուցման ազգային խորհուրդը (ՎԱԽ), որի առաջին նիստը սեպտեմբերի 8-ին բացվել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ, պետք է թույլ տա հասարակության մեջ փոխհամաձայնության հասնել հանրապետության իրադրությունը գնահատելիս եւ ապագայում կարող է նպաստել հանրաքվեների անցկացմանը որոշ կարեւոր քաղաքական հարցերի շուրջ: Այդ մասին, պետության ղեկավարը հայտարարել է լրագրողներին՝ այդ նոր քաղաքական կառույցի նիստն սկսվելուց առաջ:

«Վերակառուցման ազգային խորհուրդը միավորում է ազգի ուժերը,- ասել է նա:- Մեր առաջին նպատակն է հասարակությանի մեջ վերականգնելու փոխհամաձայնությունը մեր ժամանակի գլխավոր խնդիրների շուրջ»: Նոր ատյանի գերակա խնդիրների թվում Մակրոնը նշել է մասնավորապես «կլիմայական եւ ժողովրդագրական անցումը»:

Նրա խոսքով՝ այսօրվա հանդիպման ընթացքում կքննարկվեն դպրոցական կրթության, առողջապահության եւ աշխատանքի տեղավորման հարցերը: Առաջիկա հանդիպումների ընթացքում փոխհամաձայության հասնելուց հեո Մակրոնն սպասում է աշխատանքների գրաֆիկի մշակում գալիք ամիսների եւ տարիների համար:

Պատասխանելով լրագրողների հարցին այն մի շարք քաղաքական գործիչների մասին, ովքեր բոյկոտել են ՎԱԽ-ի առաջին նիստը, Մակրոնը հայտարարել է, որ «52 հրավիրվածներից 40-ը եկել է»,իսկ նրանք, ովքեր գերադասել են անտեսել նիստը, «սխալ են թույլ տվել»:

«Երբ դուք ներկա չեք, չեք կարող ասել, թե ձեզ հետ չեն խորհրդակցել կամ որոշումների ընդունումը կատարվում Է չափազանց ուղղաձիգ: Բացակայողները միշտ ճիշտ չեն: Դա նրանց ընտրությունն Է, ես այն հարգում եմ, դուռը միշտ բաց կլինի (նրանց համար)»,- ասել է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս