Ուկրաինան պատրաստ է քննարկել Լեհաստան ածուխի արտահանման հնարավորությունը։
Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ դադարեցնում է իր մասնակցությունը վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին, քանի որ այս հարթակը չի ապացուցել, որ նպաստում է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թշնամու լեզուն սովորելու նպատակահարմարության մասին մեզանում տարածված մտքային կաղապարը և դրանից բխող կառուցակարգային գործողությունները պահանջում են լրջագույն քննություն, այլ ոչ թե «պետք է իմանալ թշնամու լեզուն» փաստացի կենացի անխոհեմ համակարգայնացում։
Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ պատերազմը կարող էր այլ ելք լինել, և, որ այս եզրահանգմանը բերելու են նաև քննվող քրեական գործերը:
Սեպտեմբերի 9-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն:
Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերը սեպտեմբերի 8-10-ը Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։
Եվրամիության առաջատար երկրները ԱՄՆ-ի աջակցությամբ Սերբիայից պահանջել են ընտրություն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
ԿԳՄՍ կոչվող նախարարությունն ու Պետ․ Համալսարանի ռեկտորատը թույլ չեն տվել քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին հանձնել կիսամյակային քննությունները
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր միապետ Կառլ Երրորդը ելույթ է ունեցել ի հիշատակ Եղիզաբեթ Երկրորդ թագուհու՝ խոստանալով հետևել նրա օրինակին:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենային և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններին։
Սա ռոբոտացման և սատանայապաշտության քարոզ է. հետքերը տանում են մինչև Աննա Հակոբյան և DJ Էդո. Հոխիկյան
ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմի մասին համաձայնագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումը։
Գահաժառանգության խորհուրդը Կառլ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ: Այս մասին հայտնում է euronews-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
ԱՄՆ-ն «Մեծ յոթնյակ»-ի և Եվրամիության երկրների հետ միասին դեկտեմբերի 5-ից ծովային ճանապարհով ռուսական նավթի փոխադրման արգելք կսահմանի։ Այս մասին ասվում է ռուսական նավթի սահմանային գների կիրառման վերաբերյալ ԱՄՆ ֆինանսների նախարարության տեղեկատվական նյութերում։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իր կողմից Հունաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆրանսիան և Գերմանիան Բելգրադից պահանջել են ամենակարճ ժամանակում լուծել Կոսովոյի խնդիրը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 10-ին այս մասին հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մանրամասն վերլուծվել է նաև սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքում օպերատիվ իրավիճակը։
Մեկ օրից լրանում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով 4-րդ տարին:
Այնպես որ, եթե Փարամազյանը 50+1 չհավաքի Քաջարանում, փոքր է հավանականությունը, որ Արամ Սարգսյանի կուսակցության ցուցակով առաջադրված նախկին համայնքապետ Վարդան Գեւորգյանը կոալիցիա կկազմի նրա հետ։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ դահլիճում գոնե մի քիչ «ներկայանալի» քանակ ապահովելու համար մի քանի հեղինակավոր ռուսաստանահայերի միջամտությունն են խնդրել։
Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ նախարար Սուրեն Պապիկյանը ապագայի հետ կապված «ավելի հեռանկարային պլաններ ունի», բայց թե ինչ պլանների մասին է խոսքը, ցավոք, չմանրամասնեց»:
Նշենք, որ ՔՊ վարչությունն ընտրվելու է կուսակցության սեպտեմբերի 18-ին հրավիրած համագումարի ժամանակ, որը տեղի կունենա Մարզահամերգային համալիրի դահլիճում»:
Ասել է թե՝ նախաքննական մարմինները նյութեր են փնտրել, որպեսզի մեղադրանք առաջադրեն եւ պատժեն Վանեցյանին, բայց այդ դրվագով չեն հաջողել:
Ի դեպ, ինչպես համայնքների մեծ մասում, այստեղ էլ, ըստ էության, ՔՊ-ի գլխավոր զենքը ասֆալտապատումն է: Ինչպես ասում են, նախընտրական ասֆալտը միշտ «մոդայիկ» է»:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Փաստորեն, շատ «հետաքրքիր» իրավիճակում է անցնում նախընտրական քարոզարշավը իշխող ուժի համար»:
Այս ցուցանիշը, հունիս ամսվա համեմատ, նվազել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: