Միաժամանակ փորձագետները ներկայիս նախագծերի ֆինանսավորման եղանակը համարում են անսովոր։ ԱՄՆ Սահմանադրությունը Կոնգրեսին է վերապահում դաշնային միջոցների բաշխման լիազորությունը, իսկ վարչակազմը կարող է գումարներ փոխանցել հաշիվների միջև միայն հատկացված ասիգնավորումների սկզբնական նպատակային նշանակության շրջանակում։
Այսպես, «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Կոտայքի մարզի դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
Գյուղատնտեսական քաղաքականության փորձագետ Էրգին Քահվեջին «FAOSTAT»-ի տվյալների հիման վրա հաշվարկներ է կատարել Թուրքիայի գյուղատնտեսական համախառն արտադրանքի վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին՝ նշելով Կիևի և Երևանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդումը։
ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնել են երկարաձգել 60-օրյա հրադադարի ռեժիմը, որը գործում է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է օգոստոսի 17-ին, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի կառավարության աղբյուրներին։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելուն զուգահեռ փակված «Մուլտի Ուելնես» մարզաառողջարարական կենտրոնը վերաբացվել է՝ «Երևան Ուելնես» անվամբ, սակայն հին գույքով։ Մինչ այս պահը ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ քննչականը չեն պարզաբանել, թե ում որոշմամբ, թույլտվությամբ է «Մուլտի Ուելնես» ընկերության սեփական գույքը տրվել օգտագործման «Երևան Ուելնես»-ին։
Եվրոպայում բնակվող քուրդ երգչուհի Նուարինը, 11 տարվա ընդմիջումից հետո վերադառնալով Թուրքիա, ձերբակալվել է Չուքուրովայի օդանավակայանում։
Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու ծրագրերը վկայում են բարոյական անկման մասին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Ասեմ ավելին՝ միակ թեզը, որն ուղիղ 9 օր շահարկում են ու փորձում, իբր թե դրա շուրջ դիսկուրս ձևավորել, Ղազարյան Էդգարի՝ կոնեքստից ուղիղ ձևով կտրած ու բացառապես մանիպուլացված խոսքն է, ըստ որի ողջ ՔՊ ֆրակցիան՝ Ռուբինյանով-բանով, կպել են էս թեման խուրդելուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն են հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ և մտադիր են այն պահպանել։
Wildberries հավելվածն անհետացել է ամերիկյան App Store-ից լսել հոդվածը Googleնախընտրելի դարձնել Wildberries հավելվածն անհետացել է ամերիկյան App Store-ից Wildberries հավելվածն այլևս հասանելի չէ ներբեռնման համար ամերիկյան App Store-ի հատվածում։
Ռուսական խոշորագույն «Աէրոֆլոտ» ավիաընկերության մի քանի ինքնաթիռներ անվանակոչվել են հայ ժողովրդի ականավոր ներկայացուցիչների պատվին, որոնց վաստակը հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը:
«Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ»,- այս մասին նախօրեին հայտարարել էր Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը։
Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախկինում դատապարտված Ուկրաինայի քաղաքացիների 224 անունից բաղկացած ցանկ և պատրաստ է նրանց փոխանակել Կիևի կողմից 2014 և 2022 թվականներից պահվող ռուսների հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։
Բռնապետության մի բևեռում եթե բռնություն գործադրող վարչակարգն է, ապա մյուսում ժողովուրդն է, որը վախի կամ հարկադրանքի պայմաններում ենթարկվում է բռնապետին։ Սակայն բռնապետությունը ոչ միշտ է գործում ժողովրդի կամքին հակառակ, այն հաճախ ընթանում է ժողովրդի հույզերի ու տրամադրությունների հունով և դրանց վրա կառուցում առանձին մարդկանց կամ սոցիալական, կրոնական, ազգային որևէ խմբի թիրախավորելու իր ուղեգիծը։
Պորտուգալիայի ազգային հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անմասն չի մնացել և իր զորակցությունն է հայտնել Լիոնել Մեսսիին՝ վերջինիս հոր՝ Խորխե Մեսսիի մահվան կապակցությամբ։
Աֆղանստանի հետախուզության վարչության աշխատակիցները ձերբակալել են Հերաթում ՄԱԿ-ի առաքելության երկու աշխատակցի․ հաղորդում է Afghanistan International-ը։
Համեմատության համար նշեմ, որ նույն բողոքին հաջորդող ժամանակահատվածում, այսինքն՝ օրենսդրական փոփոխություններից հետո, այլ գործերով վստահորդներիս անունից կամ նրանց դեմ ներկայացված վերաքննիչ բողոքներով Վերաքննիչ վարչական դատարանը, իր ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, դատական ակտերի հրապարակման օր է սահմանել 2027, 2028, իսկ որոշ դեպքերում նույնիսկ 2029 թվականը։
Բոլիվիայի ոստիկանությունը կալանել է Բրազիլիայի «Սան Պաուլու» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը՝ 86 կգ տետրահիդրոկանաբինոլ (կանեփ) թմրանյութով։ Այս մասին հաղորդում է UOL լրատվական հարթակը:
Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։
Կաթողիկոսի՝ որպես մեղադրյալի մասնակցությամբ դատական նիստ, սա տարօրինակ և աննախադեպ է հնչում, սակայն արդեն կայացել է նորօրյա Հայաստանում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հումանիտար նկատառումներով ներում է շնորհել ԱՄՆ քաղաքացի, նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին, որը 2022 թվականից պատիժ էր կրում ռուսական բանտում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ ԱՄՆ-ում երեխաների պատվաստումների համակարգը վերանայելու Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը հակասում է «տասնամյակների գիտական ապացույցներին»։
Հայկական օդանավերը Եվրամիության երկրներ չեն կարողանում թռչել. մեծ աշխատանք կա. Տիգրան Աբրահամյան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ քաղաքական տարաձայնությունները և անցյալի սխալները չպետք է հիմք դառնան վրացի և ռուս ժողովուրդների միջև թշնամության համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը Telegram-ին 14.6 մլն ռուբլով (շուրջ 176 հազար դոլար) տուգանել է արգելված բովանդակությունը չհեռացնելու համար։ Լուրը հաղորդում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը դատարանի դահլիճից։
Իշխանափոխության հարցն օրակարգում է՝ պնդում ենք՝ իշխանությունը սպառնալիք է ՀՀ գոյությանը. Իշխան Սաղաթելյան
Անունն ինչ ուզում եք դրեք, ակնհայտ է՝ դա պարզ ճանապարհ չէ՝ շան գլուխը թաղված է դետալների մեջ. Իշխան Սաղաթելյան
Թրամփը հայտարարել է, որ անցած ամիս Թուրքիա կատարած այցի ժամանակ ԱՄՆ Գաղտնի ծառայության հանձնարարությամբ փոխել է ինքնաթիռը, փոխանցում է Reuters-ը։
Եղած հնարավորւթյունը դրել են հարվածի տակ՝ երբ կարագին ձեռք ես տալիս, հետքը մնում է ափիդ. Ֆարմանյան