Բոլիվիայում ոստիկանությունը կալանել է «Սան Պաուլու» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը՝ 86 կգ թմրանյութով
Բոլիվիայի ոստիկանությունը կալանել է Բրազիլիայի «Սան Պաուլու» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը՝ 86 կգ տետրահիդրոկանաբինոլ (կանեփ) թմրանյութով։ Այս մասին հաղորդում է UOL լրատվական հարթակը:
Աղբյուրի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թիմը մեկնել է Հարավամերիկյան գավաթի 1/8 եզրափակչի մրցախաղին Բոլիվիայի «Բոլիվար» ակումբի հետ:
Ավտոբուսում հայտնաբերել են թմրանյութերի չորս փաթեթ: Գործողության ընթացքում ձերբակալվել են երեք վարորդները, որոնք պատասխանատու են փոխադրման համար: Բրազիլական ակումբին տրամադրվել է այլ ավտոբուս: Ներկայում կատարվում է հետաքննություն։

