Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսուչները դպրոցների տնօրինությանը հայտնել են, որ այլևս արգելվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը, և առաջարկվել է նրանց տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է Ֆրանսիային, որի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն դատապարտել է Իրանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը՝ հրապարակելով ԵՄ երկրների համատեղ հայտարարությունն այդ թեմայի շուրջ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Եղոյանը Խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է միջազգային առևտրի առարկա, և հարցադրում արել՝ ո՞րն է դրա վերջնանպատակը, երբ բավարար ռեսուրս է ծախսվել: ՔՊ պատգամավորը պնդել է նաև, որ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի եղել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում:
Էստոնիան որոշելէ անորոշ ժամկետով պահպանել Ռուսաստանի հետ սահմանին ավտոմոբիլային անցակետերի աշխատանքի կրճատված ռեժիմը։ Երկրի կառավարությունըհավանություն է տվել ՆԳ նախարար Իգոր Տարոյի համապատասխան առաջարկին։ Այդ մասինհաղորդում է Eesti Rahvusringhääling (ERR) էստոնական լրատվական ընկերությունը:
Սիցիլիայի զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնա հրաբխի ժայթքումից, որը խաթարել է օդային հաղորդակցությունը, կարող է կազմել մոտավորապես 12,8-24 միլիոն եվրո: Այս մասին հաղորդել է Rai News հեռուստաալիքը՝ վկայակոչեելով Իտալիայի Assoesercenti-ի՝ փոքր և միջին գործարարության սեփականատերերի ասոցիացիայի նախնական գնահատումները։
Լիպեցկի և Օրենբուրգի մարզերը հայտարարել են բենզինի վաճառքի համակարգի ներդրման մասին՝ զույգ և կենտ օրերով, հաղորդում են ռուսական ընդդիմադիր ԶԼՄ-ները։
Զգուշացնում ենք՝ մեզ քաշելու են՝ երաշխքի է պետք. վաղը «կոտրած տաշտակի» առաջ չկանգնեք. Կարապետյան
Մեզ համար Ղարաբաղը երբեք չի եղել ռազմավարական ու դիվանագիտական խորություն. ՔՊ-ական պատգամավոր
ՄԱԿ-ը դանդաղ մահանում է և կորցնում ազդեցությունը, կարծում է ՄԱԳԱՏԷ–ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, որը հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին։
Իմ պնդմամբ է այդ հանդիպումը եղել տեսախցիկների առջև. Նարեկ Կարապետյան
Միացյալ Նահանգները մտադիր է իր զորքը դուրս բերել ամբողջ Իրաքից մինչև սեպտեմբերի 30-ը, որը Բաղդադի սահմանած վերջնաժամկետն է երկրում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի առաքելության ավարտի համար․գրում է ՏԱՍՍ-ը՝ Al Hadath հեռուստաալիքին հղումով։
Վերադարձի խոսակցությունները կոնֆլիկտածին են, Արեգա Հովսեփյանի տեսանկյունից արդար է, բայց չպետք է լինի պետական նպատակ. Ռուբինյան
Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակն անդադարձել է Հորմուզի նեղուցով ծովային երթևեկության վերաբերյալ ԱՄՆ պնդումներին։ Նա նշել է, որ ոչ մի առևտրային կամ նավթատար նավ չի կարող առանց Իրանի թույլտվության և հսկողության անվտանգ անցնել նեղուցով։
Խմբակցության նիստը կիսատ մնաց, վերջնական որոշում կայացնելուց հետո կիմանաք. Նարեկ Կարապետյան
Պարո՛ն Ռուբինյան, այդ տոնով մի՛ շարունակեք, թե չէ մենք էլ համարժեք կարձագանքեքք.Դուք ինձ մի հորդորեք. Լևոն Քոչարյան-Ռուբինյան թեժ զրույցը
Դեպք չի եղել, որ հարցերին չպատասխանեմ, բայց այսօր խնդրում եմ՝ հարց մի տվեք. Էդգար Ղազարյան
Սպառնալիքի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ է հայտարարվել է Ֆրանսիայի 80 դեպարտամենտում: Այդ մասին են վկայում Météo-France ազգային օդերևութաբանական ծառայության տվյալները։
Ադրբեջանի առաջնային նպատակը ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցնելն է՝ թիվը կապ չունի. Քրիստինե Վարդանյան
ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորքերի քանակը Կոսովոյում՝ անվտանգության իրավիճակի բարելավման պատճառով: Այս մասին գրել է Դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթը X հարթակում։
Նարեկ Կարապետյանը՝ Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպի, ինչպես նաև TRIPP-ի՝ իր դիրքորոշման մասին
Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև
Եթե չընդունենք ՀՀ 29. 743 քկմ տարածքը, կարող է ինչ-որ մի օր հայտնվենք Արարատի հակառակ կողմում
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է իր վերահսկողության և կառավարման ներքո՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության։
Էդգար Ղազարյանը պատգամավոր է, լինելու է մեզ հետ. խնդիրները լուծելու համար են, ոչ թե բարդացնելու. Նարեկ Կարապետյան
Հայկ Կոնջորյանը դժվար թե մեզ կարողանա ինչ-որ բան ասել. Նարեկ Կարապետյան
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում անվտանգության ուժերի հետ բախման ժամանակ սպանվել են «ամերիկյան և իսրայելական հետախուզական գործակալությունների» երկու անդամներ, հաղորդում է իրանական պետական հեռարձակողը՝ այլ մանրամասներ չներկայացնելով:
Բագրատ Սրբազանը մինչև այս պահը չի ներկայացվել իր գործով դատական նիստին:
Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը Գոմիի լեռնանցքում կիրճն է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 15-ը, այդ թվում՝ 6 երեխա․ հայտնում է Interpressnews-ը։
«Առավոտ»ը գրում է. Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ՔՊ վարչությունում չեն քննարկել Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու, այլ պաշտոն տեղափոխելու կամ նրա փոխարեն այլ անձ նշանակելու հարցը։ Միաժամանակ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Գրիգորյանը կարող է նշանակվել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան։