#ՀԻՄԱ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ՝ ՌԴ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՆՑ. #ՈՒՂԻՂ
ՊԵԿ և Կադաստրի կոմիտեի նախագահները վերանշանակվեցին՝ մի խումբ մարզպետներ նույնպես
Ապրում ենք կործանման վիճակում՝ եկեք հարմարվենք ու ապրենք. Նիկոլ Փաշինյան
Դուք էստեղ պատգամավոր եք, ոչ թե Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, որ ինչ-որ մեկին ազատեք. Մանուկյան
Թբիլիսիի պաշտոնյաները կարծում են, որ անհրաժեշտ է ամրապնդել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև կապերը, այդ թվում՝ տարածաշրջանային կապի առումով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Երևանը նոր փողոց կունենա և կկոչվի ՝COP-17-ի փողոց. սա կարևոր միջոցառում է՝ 15 հազար մարդ է գալու. Փաշինյան
ԱՄՆ-ի ցամաքային զորքերի AH-64 Apache հարվածային ուղղաթիռը վթարի է ենթարկվել Տեխաս նահանգում, անձնակազմի երկու անդամները զոհվել են: Այս մասին հայտնել է Բել շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Քլիֆ Քոլմանը։
Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալումը նշանակում է, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է հանրային քրեական հետապնդում, իսկ քննիչը հանգել է հետևության, որ անհրաժեշտ է կիրառել այնպիսի խափանման միջոց, որի կիրառումը վերապահված է դատարանին։
Մեր 13 ձայնը չլիներ՝ չէիք ընտրվի. Արայիկ Հարությունյանը Արամ Վարդևանյանին «երեսով է տալիս»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է Ռուսաստանի և Ճապոնիայի միջև վիճարկվող Կուրիլյան կղզեխմբի Իտուրուպ կղզի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով TACC գործակալությանը։
Մոսկվան չի մոռացել, որ հայ քաղաքական գործիչները համարձակություն չունեցան հանդիմանելու Վլադիմիր Զելենսկիին, երբ նա Երևանից սպառնաց հարձակվել մայիսի 9-ի շքերթի վրա․ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Պարզվում է՝ Գևորգ Սաղոյանը քյասիբ մարդ է, ապրում է պզտիկ՝ 540 քմ տան մեջ, գրկված ինչո՞ւ եք նկարվել. Մեսրոպ Մանուկյան
ԵՄ-ը հրապարակել է «2025 թվականի մարդու իրավունքները և ժողովրդավարությունն աշխարհում» զեկույցը։
#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Ինձ խայթելու համար հիշեցնում եք, թե ՀՀԿ-ի հետ եմ աշխատել, ձեզ հետ 3,5 տարի եմ աշխատել,ՀՀԿ-ի հետ՝ 1,5. Մամիկոն Ասլանյան
Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը։ Իսկ իրականում, Ալիևի երեկվա ելույթը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու…
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ երեկ գիշերը Նովոռոսիյսկին հասցված հարվածների հետևանքով վնասվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի չորս նավ։
Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններից հետո։
#ՀԻՄԱ. ՕՐ 10-ՐԴ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԹԵԺ Է՝ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Իրանցի ազդեցիկ գեներալներից Սաֆավին հայտարարել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի հետ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում չկա։
Քիչ առաջ կալանավորման որոշմամբ` Հակակոռուպցիոն կոմիտե են տարել ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական թիմի՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։
Մոտ 1200 մարդ է տարհանվել ճամբարային հանգստավայրից՝ Ֆրանսիայի հյուսիսում ափամերձ գոտու մոտ բռնկված երկու անտառային հրդեհների պատճառով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ Չավի Էռնանդեսը նշանակվել է Նիդերլանդների ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Նիդերլանդների Թագավորական ֆուտբոլային միությունը։
«Պուտինը կկանգնեցնի պատերազմը, մենք պլան ունենք։ Ուկրաինան միջազգային գործընկերներիհետ համատեղ մշակել է ռազմական գործողությունների ավարտի հստակ պլան: Այս արդյունքինհասնելու համար ուկրաինական զինվորականները պետք է ամուր պահեն ճակատը, իսկռազմական գործողությունները պետք է տեղափոխվեն Ռուսաստանի տարածք»։
«Հստակեցնենք. ՄՔԴ-ի այս ապօրինի իշխանազավթման համար որևէ իրավական հիմք չկա. այս դատարանը փորձում է իր իրավասությունը տարածել ամենուր, որտեղ միայն հնարավոր է: Operation Southern Spear գործողության շրջանակում մեր քայլերը լիովին համապատասխանում են զինված հակամարտությունների իրավունքի նորմերին։
Իսրայելն ու Լիբանանը համաձայնեցրել են երկրների նախնական ցուցակը, որոնք կարող են մասնակցել «Հըզբոլլահի» զինաթափման վերահսկման մեխանիզմի ստեղծմանը։ Դրանում ընդգրկվել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան և Ինդոնեզիան, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Ֆինանսական տարվա առաջին տասը ամիսների ընթացքում դեֆիցիտը մոտեցել է 1,8 տրիլիոն դոլարի և արդեն գերազանցել ամբողջ 2025 թվականի ցուցանիշը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կերոլայն Լևիթը օգոստոսի վերջին կթողնի զբաղեցրածպաշտոնը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ էլեկտրաէներգիայի հաղորդման նոր նախագծի շուրջ ընթացող բանակցությունների մասին։ Ծրագրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայում արտադրվող էլեկտրաէներգիան Հորդանանի և Սիրիայի տարածքով պետք է հասցվի Թուրքիա։ Հետագայում հնարավոր է նաև Լիբանանի ներգրավումը նախագծում։