Բաժիններ՝

Ռոնալդուն արձագանքել է Մեսսիի հուզիչ գրառմանը. պորտուգալացին մեկնաբանություն է թողել

Պորտուգալիայի ազգային հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անմասն չի մնացել և իր զորակցությունն է հայտնել Լիոնել Մեսսիին՝ վերջինիս հոր՝ Խորխե Մեսսիի մահվան կապակցությամբ։

Արգենտինացու ինստագրամյան հուզիչ հրապարակման մեկնաբանությունների բաժնում, որում Մեսսին կիսվել էր հոր կորստի ծանր ցավով, Ռոնալդուն իսպաներենով ջերմ մեկնաբանություն է թողել՝ աջակցելով իր երկարամյա մրցակցին.

«Ամուր գրկում եմ քեզ և հարազատներիդ այս ծանր պահին, Լե՛ո։ Շատ ուժ եմ մաղթում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտեր Մայամիի» հարձակվողն ընդարձակ և անկեղծ նամակ էր հրապարակել՝ նվիրված 68 տարեկանում կյանքից հեռացած հորը, որտեղ նաև մեծ կասկած էր հայտնել իր ֆուտբոլային կարիերայի հետագա շարունակության վերաբերյալ։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31