Կատարի իշխանությունները ժամանակավորապես փակում են երկրի օդային տարածքը՝ քաղաքացիների, բնակիչների և այցելուների անվտանգությունն ապահովելու համար։
Մամուլի ծառայությունը նշում է, որ զենքի առկայությունը և կազմակերպության գործունեությունն այդ տարածքում Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագրերի կոպիտ խախտումներ են
«Փաշինյանի ամեն գրառումից հետո պետք է քրգործ հարուցվեր նրա նկատմամբ. այս մարդու հետևից պետք է գնային։ Նման վարքագիծ ունեցող մարդը չի՛ կարող երկիր ղեկավարել։ Սա նորմալ չէ»,- ասաց Կարապետյանցը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է նաև 2005թ․ կոնվենցիայի 20-ամյակին նվիրված մշակութային միջոցառում, որի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է «Երազ» պարային համույթը։
Աֆրիկայի նավթ արտադրող երկրների կազմակերպության (APPO) գլխավոր քարտուղար Օմար Ֆարուք Իբրահիմը հայտարարել է, որ իրենք բաց են Թուրքիայի հետ նավթագազային համագործակցության առաջ, որը շահավետ կլինի երկու կողմերի համար էլ։
Հունիսի 22-ին ԻՀՊԿ ներկայացուցիչը հայտնել էր, որ Իրանն Իսրայելի վրա հարձակման ընթացքում առաջին անգամ օգտագործել է Kheibar Shekan բալիստիկ հրթիռ:
Ռյուտեն նաև հավելել է, որ Իրանն ակտիվ ներգրավված է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմում՝ մատակարարելով անօդաչու թռչող սարքեր, որոնք Մոսկվան օգտագործում է ուկրաինացի խաղաղ բնակիչների դեմ։
2022 թվականին Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս։ Այդ ճանաչումը խաղաղություն չբերեց։ Ընդհակառակը, այն խրախուսեց Ադրբեջանին հանդես գալ նոր տարածքային հավակնություններով։
Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին որոշում է ստորագրել, որով ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Իրանը, թեկուզ պատերազմական իրավիճակում, իր վերահսկողության տակ է պահում «Զանգեզուրի միջանցքի» հարցը»,- այս մասին այսօր 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի ընթացքում ասաց իրանցի քաղաքագետ, միջազգային լրագրող Խայալ Մուազզինը՝ անդրադառնալով Իրան-Իսրայել պատերազմին, ԱՄՆ ներգրավմանն ու Իրանի «զբաղվածության» ֆոնին՝ Հարավային Կովկասում Ադրբեջանի հնարավոր ռազմական սադրանքներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ամեն ինչ անում է, որպեսզի Իրանի վրա հարձակումները մեծ աղետի չվերածվեն։
Թուրքիան ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած երկրների ցանկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ առաջատար 5 երկրներն են Ֆրանսիան, Իսպանիան, ԱՄՆ-ն, Թուրքիան և Իտալիան։
Եվրամիությունը 2025 թվականին Ուկրաինային արդեն գրեթե 25 միլիարդ եվրո է հատկացրել, բայց նա ավելի շատ է պահանջում. Հունգարիան մտադիր չէ իր փողերն ուղարկել Կիևին:
«Սյունիքի հետ կապված անհանգստությունները բնական են, որովհետև ցանկացած մտածող մարդ հասկացել է, որ Իրանից եկող նախազգուշացումները զսպիչ գործոն են այդ հարցում: Ես դեմ եմ խուճապի տարածմանը, բայց ռիսկերը չտեսնելը մեկ այլ ծայրահեղություն է: Հավանաբար, ըստ Փաշինյանի դեղատոմսի՝ մենք պետք է օրը երեք անգամ ասենք՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, կերակրացանկում ներառենք դմակով խաշլամա և երևակայական առումով նստենք «Խաղաղության խաչմերուկի» ձախ բորդյուրին, որ հանկարծ պատերազմ չլինի»:
Եթե իրանական ռեժիմը հրաժարվում է խաղաղ, դիվանագիտական լուծման հասնել, որով նախագահը դեռ շահագրգռված է, ինչո՞ւ Իրանի ժողովուրդը չպետք է խլի այս անհավանական բռնի ռեժիմի իշխանությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ռազմական համալսարանների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ
Գլխավոր դատախազությունից հաստատեցին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ձերբակալման մասին տեղեկությունը։ Aysor.am-ի հետ զրույցում դատախազությունից ասացին, որ Դարբինյանը ձերբակալվել է փողերի լվացման հոդվածով։
Այսօր Կովկասի ժողովուրդներին հավաքել ինչ-որ անհասկանալի կազմակերպության ներքո իրատեսական չէ. Կարեն Միզոյան
Զրուցակիցները շոշափել են նաև դատարանների բեռնվածությանը, դատավորների բարեվարքությանը, նրանց պարտադիր ու ընթացիկ վերապատրաստումների արդյունավետությանը վերաբերող թեմաներ։ ԲԴԽ նախագահը հիշատակել է Եվրոպական միության աջակցության արդյունքում դատական ծառայողներին վերապատրաստման, կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ իրականացված ծրագրերը: ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդարադատության ոլորտին առնչվող, օրենսդրական որոշ նախագծերի դրույթներ՝ մատնանշելով ԲԴԽ-ին անմիջականորեն և հարակից առնչակցություն ունեցող առաջարկությունները։ Այս համատեքստում ԲԴԽ նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է ԵՄ երկրների հետ բաց երկխոսության կարևորությունը, հավաստիացրել, որ դատական իշխանության կատարելագործումն իրավական պետության առաջնահերթություններից է։
Սիրիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել, հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
«Թուրան» նախագծում հայեր չկան. հայ հասարակության կողմից սպառնալիքի տոտալ ոչ ադեկվատ ընկալում կա. Արման Աբովյան
Ինչպես արդեն գրել ենք, Վանաձորում տեղի ունեցած «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում հերթական հանդիպմանը, ինչպես երևում է տարածված տեսանյութում, մասնակցում էր նաև զինվորական՝ համազգեստով։ Միաժամանակ, չէինք բացառել, որ տեսանյութում երևացող զինվորական համազգեստով անձը կարող է իրականում կամ ներկա պահին զինվորական չլինել, ամեն դեպքում, խնդրահարույց համարելով զինվորական համազգեստով զինվորականի կամ ոչ զինվորականի ներկայությունը Աննա Հակոբյանի հավաքին:
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը մեծացնում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման հավանականությունը։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի մակրոտնտեսական հաշվետվության մեջ։
Ադրբեջանը տառացիորեն դարձել է Իսրայելի պլատֆորմը, հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմից հետո. Վիկտորյա Առաքելովա
Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) «աննախադեպ ուժով» հարվածներ է հասցնում Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական թիրախներին: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Տարածաշրջանային իրադարձությունների պատճառով Թուրքիայում ԱՄՆ կառավարության աշխատակիցներին զգուշացվել է պահպանել զգուշավորություն և խուսափել Ադանայի ԱՄՆ հյուպատոսական շրջան այցելելուց, որը ներառում է Թուրքիայի հարավարևելյան 22 նահանգները:
ԱՄՆ-ի հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին չեն անդրադառնա Մոսկվայի և Վաշինգտոնի երկխոսության վրա, քանի որ դրանք անկախ գործընթացներ են։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իհարկե, կարևոր եմ համարում այն հանգամանքը, գործարարը միջոցներ է հատկացնելու քրեակատարողական հիմնարկներում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությանը, որովհետև իշխանության կամայականությունների և ընտրովի արդարադատության հետևանքով այս իշխանության օրոք բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել:
Վաշինգտոնը Մոսկվային չի զգուշացրել, որ հարվածելու է Իրանին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Իրանի խորհրդարանը պլանավորում է օրինագիծ ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ՝ նրա քաղաքականացված դիրքորոշման պատճառով: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։