ՀՀ ԿԲ-ն կարող է խստացնել քաղաքականությունը Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով. ԵԱԶԲ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը մեծացնում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման հավանականությունը։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի մակրոտնտեսական հաշվետվության մեջ։

ԵԱԶԲ-ն հիշեցնում է, որ հունիսի 17-ի նիստում Կենտրոնական բանկը պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75%–ի մակարդակում՝ նշելով չկարգավորվող ծառայությունների ոլորտում գնաճի սպասումների և փաստացի գնաճի կայունացումը։

Միևնույն ժամանակ, կարգավորիչը նշել է գնաճային ճնշման աճի ռիսկերը, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրվի կամ ձգձգվի։ Մասնավորապես հնարավոր է ապրանքների մատակարարման արժեքի աճ և զբոսաշրջիկների հոսքի նվազում, եթե տարածաշրջանը սկսի ընկալվել որպես ոչ անվտանգ։ Նման պայմաններում կարող է անհրաժեշտ լինել գնաճը զսպել տոկոսադրույքների բարձրացման հաշվին։

Բացի այդ, աշխարհաքաղաքական լարվածության աճը կարող է ազդել երկրի ներդրումային գրավչության վրա։ Շուկայի մասնակիցները կարող են պահանջել հայկական արժեթղթերի ավելի բարձր եկամտաբերություն՝ ռիսկի ընկալման աճի պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30