Վանաձորի նախկին քաղաքապետը ձերբակալվել է փողերի լվացման հոդվածով. Նոր մանրամասներ

Գլխավոր դատախազությունից հաստատեցին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ձերբակալման մասին տեղեկությունը։ Aysor.am-ի հետ զրույցում դատախազությունից ասացին, որ Դարբինյանը ձերբակալվել է փողերի լվացման հոդվածով։

«Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հանցանքի պահին գործող օրենսգրքի 190-ի 3-րդ մասով` փողերի լվացում»,- տեղեկացրին դատախազությունից:

Նշենք, որ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ, բացի Սամվել Դարբինյանից, ձերբակալվել են նաև նրա եղբայրն ու ևս երկու հոգի:

«ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 4 անձ ձերբակալվել է հայտնել են ՔԿ-ից»:

Տեսանյութեր

Լրահոս