Բաժիններ՝

Կատարը ժամանակավորապես փակում է իր օդային տարածքը

Կատարի իշխանությունները ժամանակավորապես փակում են երկրի օդային տարածքը՝ քաղաքացիների, բնակիչների և այցելուների անվտանգությունն ապահովելու համար։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Կատար պետության կողմից իր քաղաքացիների, բնակիչների և այցելուների անվտանգությունն ապահովելու պարտավորության շրջանակում, իրավասու մարմինները հայտարարում են երկրի օդային տարածքում երթևեկության ժամանակավոր դադարեցման մասին։ Սա տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետ կապված ձեռնարկված նախազգուշական միջոցառումների շարքի մի մասն է», – նշվում է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30