Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ՆԱՏՕ-ի դիրքորոշմանն ու նշել, որ դաշնակիցները վաղուց համաձայն են, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի։

Ինչպես հաղորդում է BBC-ն, նա ընդգծել է, որ դաշնակիցները բազմիցս Իրանին կոչ են արել կատարել իր պարտավորությունները միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով։

Ռյուտեն նաև հավելել է, որ Իրանն ակտիվ ներգրավված է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմում՝ մատակարարելով անօդաչու թռչող սարքեր, որոնք Մոսկվան օգտագործում է ուկրաինացի խաղաղ բնակիչների դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30