
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիթանի գետի հյուսիսում «Հեզբոլլահ»-ի ռազմական թիրախներին

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիթանի գետի հյուսիսում շիա «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին՝ զենքի պահեստներին և հրթիռային կայաններին։Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը վերջերս կործանիչներով հարձակվել են Լիբանանի Լիթանի գետի հյուսիսում գտնվող «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ռազմական օբյեկտների վրա, որտեղ տեղակայված էին հրթիռային կայաններ և զենքի պահեստներ», – ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը նշում է, որ զենքի առկայությունը և կազմակերպության գործունեությունն այդ տարածքում Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագրերի կոպիտ խախտումներ են։