Ռուսական հետախուզությունը տեղյա՞կ էր, որ ԱՄՆ հարվածներ է հասցնելու Իրանին

Վաշինգտոնը Մոսկվային չի զգուշացրել, որ հարվածելու է Իրանին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

«Юнашев Live» տելեգրամյան ալիքի հարցին, թե ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը և ամերիկյան վարչակազմը Ռուսաստանին զգուշացրե՞լ են Իրանին հարվածներ հասցնելու մասին, Նարիշկինը պատասխանել է․ «Ոչ»։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, սակայն, չի պատասխանել հարցին, թե տեղյա՞կ էր արդյոք իր ղեկավարած գերատեսչությունը, որ ԱՄՆ-ն նման ծրագրեր ունի և կարող է հարվածներր հասցնել Իրանին։

«Այդ մասին ես չեմ ասի»,- ծիծաղելով՝ ասել է Նարիշկինը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ հունիսի 22-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, Թրամփն էլ բազմիցս՝ ինչպես դրանից առաջ, այնպես էլ հետո, հայտարարել է, թե Իրանը պետք է «չշարունակի միջուկային ծրագիրը», «պետք է չունենա միջուկային զենք»։ Իրանի պաշտոնական դիրքորոշումը նույնպես բազմիցս հնչել է՝ միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ։ Իրանը այժմ էլ շարունակում է դիմակայել իսրայելական ագրեսիային և Արևմուտքի ու ԱՄՆ-ի սպառնալիքներին և դրանց ֆոնին էլ պարբերաբար հայտարարել ու ընդգծել է, որ իր միջուկային ծրագիրը շարունակելու է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30