
ԱՄՆ-ի հարվածներն Իրանին չեն ազդի Վաշինգտոնի հետ Մոսկվայի երկխոսության վրա. Պեսկով

ԱՄՆ-ի հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին չեն անդրադառնա Մոսկվայի և Վաշինգտոնի երկխոսության վրա, քանի որ դրանք անկախ գործընթացներ են։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրանք անկախ գործընթացներ են», – նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը։