Աֆրիկայից «էներգետիկ հրավեր»՝ Թուրքիային

Աֆրիկայի նավթ արտադրող երկրների կազմակերպության (APPO) գլխավոր քարտուղար Օմար Ֆարուք Իբրահիմը հայտարարել է, որ իրենք բաց են Թուրքիայի հետ նավթագազային համագործակցության առաջ, որը շահավետ կլինի երկու կողմերի համար էլ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ֆարուք Իբրահիմը Թուրքիային հրավիրել է ներդրումներ կատարելու Աֆրիկայի էներգետիկ ենթակառուցվածքում։

«Մենք սպասում ենք թուրք գիտնականներին և ներդրողներին»։

APPO-ի գլխավոր քարտուղարը թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ Թուրքիայի հետ էներգետիկ գործընկերությունը չի ենթադրում միայն խողովակաշարեր և էներգիայի փոխանցում, այլ նաև ներառում է տեխնոլոգիաների փոխանցում, ինժեներական աջակցություն և կրթություն։

«Եթե Թուրքիան ցանկանա աջակցել մեզ խողովակաշարերի կառուցման գործում, որոնք կապահովեն էներգակիրների փոխանցումը՝ լինի դա նավթ, գազ, թե ռաֆինացված արտադրանք, մենք ուրախությամբ կընդունենք այն», – ասել է Իբրահիմը՝ հավելելով, որ Թուրքիայի մասնակցությունը կնպաստի ինչպես Աֆրիկայի զարգացմանը, այնպես էլ Թուրքիայի էներգետիկ տեսլականին։

Վերջին տարիներին Թուրքիան զգալիորեն մեծացրել է իր ազդեցությունն Աֆրիկայում՝ հատկապես էներգետիկայի, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների ոլորտներում։

Ռազմավարական համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել Սոմալիի, Նիգերի, Լիբիայի, Ալժիրի, Անգոլայի, Սենեգալի և Նիգերիայի հետ։

Իբրահիմը առանձնահատուկ նշել է, որ Թուրքիայի կողմից աֆրիկացի ուսանողներին տրամադրվող կրթաթոշակները նույնպես դրականորեն են ազդում Աֆրիկայի՝ Թուրքիայի նկատմամբ ունեցած ընկալման վրա։

Տեսանյութեր

Լրահոս