Իրանը պլանավորում է օրինագիծ ընդունել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ

Իրանի խորհրդարանը պլանավորում է օրինագիծ ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ՝ նրա քաղաքականացված դիրքորոշման պատճառով: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Նշվում է, որ Իրանի խորհրդարանի նիստում իր ելույթում մեջլիսի  նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է, որ նման քայլ կձեռնարկվի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի «ոչ պրոֆեսիոնալ վարքի»:

«Մենք պլանավորում ենք խորհրդարանում օրինագիծ ընդունել, որը կկասեցնի Իրանի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ՝ մինչև  չստանանք այս միջազգային կազմակերպության պրոֆեսիոնալ վարքագծի օբյեկտիվ երաշխիքները, – ասել է նա: – Աշխարհը հստակ տեսավ, որ ԱԷՄԳ-ն չի կատարել իր պարտավորություններից ոչ մեկը և վերածվել է քաղաքական գործիքի»:

Ղալիբաֆը նաև դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին, ինչը նա անվանել է ամերիկյան ուղիղ ներգրավվածություն Իրանի դեմ պատերազմին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը նշանակում է, որ Իսրայելին չի հաջողվել հասնել իր նպատակներին։ Մեջլիսի խոսնակը խոստացել է, որ Իրանը պատասխան կտա այդ հարվածների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30