Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են արբանյակային լուսանկարներ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմական բազայի ավերածություններից, որի վրա հուլիսի 17-ին հարված էր հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
Ճապոնիայի կողմից իր տարածքում ամերիկյան Typhon համալիրների տեղակայումը անմիջական սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի հեռավորարևելյան սահմանների համար։ Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Անդրեյ Ռուդենկոն։
Կիևում Ադրբեջանի դեսպանատունը վնասվել է Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այս գիշեր Ռուսաստանը Կիևի վրա ամենազանգվածային բալիստիկ հարձակումներից մեկն է իրականացրել՝ արձակելով տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ, որոնց մեծ մասը՝ մայրաքաղաքի ուղղությամբ, ինչպես նաև 120 հարվածային անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում գրառումով դիմել է երկրպագուներին Իսպանիայի դեմ ԱԱ-2026-ի եզրափակիչ խաղից առաջ։
1983 թվականի հունիսի 16-ին ASALA-ն իրականացնում է իր ամենահայտնի գործողություններից մեկը՝ «Հակոբ Հակոբյան» գործողությունը: Գործողության շրջանակներում հարձակում է իրականացվում Ստամբուլի շուկայի մեջ: Ռումբի պայթյուն իրականացնելով՝ նահատակվում է ASALA-ի մարտիկ Մկրտիչ Մատարյանը:
Սև ծովում գտնվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (CPC) նավթային տերմինալում երկու տանկեր ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հուլիսի 19-ին տեղի կունենա եզրափակիչը։ Նյու Ջերսիում (ԱՄՆ) տիտղոսը կվիճարկեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան եւ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան։
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
«Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ Հայաստանում: Միանշակ կարող եմ պնդել, որ այս աստիճանի «կրիմինալ բեսպրեդել» Հայաստանում երբեք չի եղել… Ամեն օր կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, գողություն, թմրամոլության անհավանական մակարդակ… դրան գումարած նոր տեխնոլոգիաներով հեռախոսային և կիբերհանցագործություններ…
Իրանում՝ Հորմոզգան նահանգում, տեղի է ունեցել 3,7 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է Fars-ը։
«Ամերիկյան հարվածների ութերորդ անընդմեջ գիշերվա ընթացքում Կենտրոնական հրամանատարության ուժերը հաջողությամբ խոցել են Իրանի ափամերձ հետախուզության և հակաօդային պաշտպանության ռազմական օբյեկտները, ծովային օբյեկտները, ինչպես նաև հրթիռների և անօդաչու սարքերի պահեստները՝ շարունակելով թուլացնել Իրանի ռազմական ներուժը։ Ամերիկյան զինվորականները նաև հարվածներ են հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերին, որոնք հուլիսի 17-ին հարձակումներ էին իրականացրել Հորդանանի տարածքում գտնվող ամերիկացի զինծառայողների վրա։
ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի ալ-Սալեմ բազայում գտնվող Patriot ռադարներին, հաղորդում է Fars-ը։
ԱՄՆ զինված ուժերը նոր ավիահարվածներ են հասցրել Իրանի դեմ՝ խոցելով առափնյա հսկողության և ՀՕՊ օբյեկտներ, հրթիռների և ԱԹՍ-ների պահեստներ, թիրախավորել են նաև ԻՀՊԿ ուժերին, հայտնում են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից:
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի «Հարդ Ռոք» մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը, որտեղ միմյանց դեմ դուրս եկան Ֆրանսիայի և Անգլիայի ազգային հավաքականները։ Գոլառատ և աներևակայելի դրամատիկ խաղում Թոմաս Տուխելի թիմը հաղթեց 6։4 հաշվով՝ նվաճելով մրցաշարի բրոնզե մեդալները։
Մեզ ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու հնարավորություն է ընձեռնվել, Axios պարբերականին հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Խոցվել է «Ֆլամինգո» և «Նեպտուն» հրթիռների կառավարման համակարգերի արտադրության ձեռնարկությունը։ ՌԴ ԶՈւ-ն խոցել է նաև հեռահար անօդաչուների ընդունման, պահպանման և հավաքման լոգիստիկ կենտրոնը։
Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն նոր էջ գրեց ֆուտբոլի պատմության մեջ ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար Անգլիայի դեմ կայացած գոլառատ և դրամատիկ հանդիպմանը (4:6): Չնայած իր թիմի պարտությանը՝ ֆրանսիացի աստղը միանգամից մի քանի տպավորիչ ռեկորդ սահմանեց։
Հուլիսի 10-ից Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։ Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար տրված հայտարարագրի, որոնք տրամադրվել են «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից, մասին է։ Հիմքերն են՝ նմուշների ներմուծման ապացույցների բացակայությունը և փորձարկումների արձանագրություններ չներկայացնելը։
«TasteAtlas» միջազգային առցանց հարթակը, որը զբաղվում է ազգային խոհանոցների, ավանդական ուտեստների և ռեստորանների ուսումնասիրությամբ հրապարակել է «Աշխարհի ամենահամեղ խոհանոց ունեցող 100 երկրների ցանկը»։
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հպարտացել է, թե Հայաստանում հազարավոր աշխատատեղեր է ստեղծել։ Մի կողմ թողնենք այն, որ Նիկոլ Փաշինյանն այդ աշխատատեղերի ստեղծման հետ որևէ կապ չունի։
Հրապարակախոս Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է. «Եթե պարզեցնենք, ապա իրավիճակը նույն է, թե
Ցանկում ներառվել են հիմնականում այն երկրները, որոնք աչքի են ընկել տեղական ռազմարդյունաբերության ոլորտում գրանցած առաջընթացներով։
Wildberries-ի պահեստները ծառայել են ռազմական նպատակների․ անդրադառնալով ընկերության՝ Մոսկվայի և Տամբովի մարզերի պահեստները թիրախավորելուն՝ ասել է Վոլոդիմիր Զելենսկին. գրում է Euronews-ը։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
«2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը Հայաստանում կալանավորված է (բանտային/տնային), այսինքն շուրջ 395 օր: Մի առիթով ասել էի. չկա որևէ քրեական գործի նույնիսկ տվյալ, բայց կա նման ինտենսիվ քաղաքական հետապնդում, չկա որևէ հիմք, բայց կա կալանք»,- նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Եթե ԱՄՆ նախագահը Ջեյ Դի Վենսը լիներ, Իրանի հետ պատերազմ չէր լինի։ Այս մասին հայտնել է ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնը, փոխանցել է Bloomberg-ը։
Հուլիսի 18-ի վաղ առավոտյան ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) իրականացրած ռազմական գործողությունները նոր և ավելի ընդգրկուն փուլ են թևակոխել՝ դուրս գալով Հորմուզի նեղուցի սահմաններից և տարածվելով Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական և հարավային շրջանների ուղղությամբ։