ԱՄՆ-ը ութերորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին
ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական փուլը՝ գերագույն գլխավոր հրամանատարի ցուցումով։
«Ամերիկյան հարվածների ութերորդ անընդմեջ գիշերվա ընթացքում Կենտրոնական հրամանատարության ուժերը հաջողությամբ խոցել են Իրանի ափամերձ հետախուզության և հակաօդային պաշտպանության ռազմական օբյեկտները, ծովային օբյեկտները, ինչպես նաև հրթիռների և անօդաչու սարքերի պահեստները՝ շարունակելով թուլացնել Իրանի ռազմական ներուժը։ Ամերիկյան զինվորականները նաև հարվածներ են հասցրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերին, որոնք հուլիսի 17-ին հարձակումներ էին իրականացրել Հորդանանի տարածքում գտնվող ամերիկացի զինծառայողների վրա։
Ավելի քան 50 000 ամերիկացի զինծառայող և ռազմական անձնակազմ գործում են Մերձավոր Արևելքում։ Նրանք պահպանում են բարձր զգոնություն, կենտրոնացվածություն, հարվածային կարողություն և գործողությունների պատրաստվածություն»,- նշել են ԱՄՆ բանակում։
Ինչպես հաղորդում է Fars-ը, հարվածներ են հասցվել Խուզեստան նահանգի Շադեգան քաղաքին, Հորմոզգան նահանգի Խոջաաբադ և Սիրիկ քաղաքներին, ինչպես նաև Քեշմ կղզուն։

