Իրանը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
«Միջազգային պայմանագրերի խախտումներին և խաղաղ բնակավայրերում ամբարտավան թշնամու գործած հանցագործություններին ի պատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը այսօր առավոտյան, անօդաչու թռչող սարքերի հարձակումների նոր ալիքի և «Ամպրոպ» («Thunder») գործողության 17-րդ փուլի շրջանակում, թիրախավորել է Քուվեյթի Ալ-Ադիրի ճամբարում տեղակայված ԱՄՆ «ահաբեկչական բանակի» զինամթերքի պահեստը, ինչպես նաև Ալի Ալ Սալեմ ռազմաբազայում տեխնիկայի և անձնակազմի անգարները»,- նշված է հայտարարության մեջ։

