Սև ծովում երկու տանկեր ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը
Սև ծովում գտնվող Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (CPC) նավթային տերմինալում երկու տանկեր ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
Նախնական տվյալներով՝ նավթային տերմինալին հասցված հարվածի հետևանքով նավթի արտահոսք չի գրանցվել, իսկ տանկերները պահպանել են լողունակությունը։ Ընկերության հաղորդմամբ՝ աշխատակիցների շրջանում զոհեր և տուժածներ չկան։
Ներկայում իրականացվում է հասցված վնասի գնահատում։

