Զելենսկին մեկնաբանել է Կիևի վրա իրականացված զանգվածային բալիստիկ հարձակումը

Այս գիշեր Ռուսաստանը Կիևի վրա ամենազանգվածային բալիստիկ հարձակումներից մեկն է իրականացրել՝ արձակելով տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ, որոնց մեծ մասը՝ մայրաքաղաքի ուղղությամբ, ինչպես նաև 120 հարվածային անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Կիևում և մարզում հայտնի է մեկ զոհվածի մասին, ևս 16 մարդ վիրավորվել է։ Երեք վայրերում շարունակվում են հրթիռակոծության հետևանքների վերացման աշխատանքները, ներգրավված են շուրջ 600 փրկարարներ։ Համապատասխան ծառայությունները աշխատում են նաև Օդեսայի մարզում։

Ընդհանուր առմամբ այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1640 կառավարվող ավիառումբ և տարբեր տեսակի 99 հրթիռ։ Մարդիկ են վիրավորվել Օդեսայում և Զապորոժիեում, ավերածություններ կան Սումիի և Չեռնիգովի մարզերում։ Նաև այս շաբաթ ռուսաստանյան հարձակումների տակ են եղել Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Ժիտոմիրի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Պոլտավայի, Խարկովի, Խերսոնի և Չերկասիի մարզերը։

Բալիստիկայից պաշտպանությունը հիմա գլխավոր առաջնահերթությունն է։ Հակահրթիռային միջոցներ պետք են ամեն օր, և ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր լրջորեն են վերաբերվում մեր պայմանավորվածություններին և ապահովում հակաբալիստիկ պաշտպանության մատակարարումները։ Այս փաթեթներն այժմ բառացիորեն փրկված կյանքեր են յուրաքանչյուր զանգվածային հարձակման ժամանակ։ Եվ շատ կարևոր է, որ հակաբալիստիկայի ուղղությամբ աշխատանքի հետ մեկտեղ շարունակվի նաև ճնշումը Ռուսաստանի վրա։ Նոր որոշումների ձգձգումը Մոսկվային թույլ է տալիս պլանավորել ոչ միայն նոր հարձակումներ մեր ժողովրդի դեմ, այլև այն, թե ինչպես խուսափել նոր պատժամիջոցային սահմանափակումներից», — նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031